Ադրբեջանական կողմն ապրիլի 25-ին` 17:45-ի սահմաններում, կրակոցներ է արձակել ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը կրակել է Բաղանիսի միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ. իրավիճակն այժմ հանգիստ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ իրավիճակն այս պահին հանգիստ է և լիովին վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից: Կրակոցների ընթացքում մեքենաների վարորդներն անվտանգության նկատառումներով Ոսկեպար-Բաղանիս հատվածն անցել են շրջանցիկ ավտոճանապարհով: