Համացանցում հրապարակվել են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեաթերթիկների լուսանկարներ, որտեղ երևում է, այդ երկրում ապրող թուրքրեը քվեաթերթիկում ավելացրել են իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը:
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում թուրքերն ընտրել են Էրդողանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մի քանի ֆրանսիաբնակ թուրքեր նույնիսկ քվեաթերթիկի վրա թողել են Էրդողանի պատկերն ու նրան ուղղված գրառումներ արել: Այս մասին գրում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը, փոխանցում է Panorama.am-ը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Էրդողանին մասայական ընտրել էին նաև մարտի կեսերին Նիդերլանդներում կայացած համապետական ընտրությունների ժամանակ: