Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Յուլյա Վոդոպյանովան եւ Յասմինա Աղագուլյանը մասնակցել են Տաշքենդում կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը եւ Happy Caravan միջազգային մրցաշարին:
Հայ մարմնամարզուհիները՝ աշխարհի գավաթի խաղարկությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
Յուլյա Վոդոպյանովան (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան) “Happy Caravan” միջազգային մրցաշարում օղակներով եւ գուրզերով վարժություններում զբաղեցրել է երկրորդ, իսկ գնդակով վարժությունում՝ երրորդ տեղը:
Յասմինա Աղագուլյանը (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան) աշխարհի գավաթի խաղարկությունում գուրզերով վարժությունում զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ բազմամարտում՝ 15-րդը:
Հայաստանի մարմնամարզուհիները մայիսին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: