Artsakhpress

Հասարակական

Արցախում սան-մաքրման միամսյակի շրջանակում Բերձորը շաբաթօրյակ է անցկացրել

Արցախի Հանրապետությունում ապրիլի 29-ից մինչև մայիսի 29-ը հայտարարված է սան-մաքրման միամսյակ: Միամսյակի առաջին օրը Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում գործող կազմակերպությունները, շրջվարչակազմը, քաղաքապետարանն իրականացրեցին շաբաթօրյակ:

Արցախում սան-մաքրման միամսյակի շրջանակում Բերձորը շաբաթօրյակ է անցկացրել

Արցախում սան-մաքրման միամսյակի շրջանակում Բերձորը շաբաթօրյակ է անցկացրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շրջվարչակազմի կառույցների աշխատակիցները մի քանի ժամ  աշխատեցին Երևանյան մայրուղու վրա՝ ԵԿՄ պուրակից մինչև Ներքին Սուս գյուղի մոտակա հատվածում՝ մաքրելով մայթերի մոտակա հատվածներն ու պուրակները: Մինչ այդ մաքրման աշխատանքներ իրականացվեցին նաև շրջվարչակազմի շենքի մոտակա հատվածներում:

Ինչպես միշտ, այս անգամ ևս շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցավ անասնաբուժական կայանի աշխատակազմը՝ տնօրեն Արմեն Էլբակյանի գլխավորությամբ: Նրանք աշխատեցին Բերձորի արևելյան մուտքի տարածքում: Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը տեղեկացրեց, որ օրվա ընթացքում մայրուղու երկայնքով ձգվող էլեկտրասյուններին փակցվելու են Հայոց Եռագույնները՝ Բերձորի ազատագրման 25 ամյակի առթիվ: Այս օրերին Քաղաքի 2 մուտքերի մոտ փոխվել և ժամանակակից ու գեղեցիկ տեսք է ստացել «Բերձոր» ցուցանակը:

Որոշակի բարեկարգման աշխատանքներ են կատարվում նաև քաղաքի կենտրոնում: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի հետ շրջեցինք քաղաքում, եղանք տարբեր կազմակերպություններում: «Արցախէներգո» ՓԲԸ շրջանային կառույցի աշխատակիցներն իրենց շենքի մոտակայքւմ էին շաբաթօրյակ իրականացնում: Նրանց հարևանությամբ էին ԱՀ ԿԱ ԱԻՊԾ Քաշաթաղի շրջանային փրկարար ծառայության մարտիկները, ապա՝ ՇՈԲ աշխատակիցները; Ավելի վեր գտնվող Բերձորի պետական մանկապարտեզի շենքում գործում են նաև միքանի այլ կառույցներ ևս: Շենքի մոտակայքում էին աշխատում մանկապարտեզի և Բերձորի արվեստի դպրոցի  անձնակազմերը:

Օրվա ընթացքում շրջվարչակազմի աշխատակազմի վերաբնակեցման բաժնի վարիչ Ռոբերտ Մաթևոսյանի հետ այցելեցի Աղավնո գետի հովիտ՝ Ծիծեռնավանքի գյուղական համայնք: Այս օրերին շրջվարչակազմի ենթակայությամբ գործող «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ն իրականացնում է Աղավնո-Լեռնահովիտ ճանապարհահատվածի բարեկարգում: Բացի այդ փոխվում ու թարմացվում են բնակավայրերի անվանումների ցուցանակները: Գեղեցիկ ձևավորում է ստացել Ծիծեռնավանքի ցուցանակը, որի վրա պատկերված է գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու նկարը՝ անվանումով ու կառուցման ժամանակով(4-րդ դար. նկարը՝ Վարսենիկ Ըռքոյանի): Թարմացվել են նաև Մելիքաշեն և Տանձուտ գյուղերի անվանումների ցուցանակները, աշխատանքները շարունակվելու են այլ համայնքներում: Մեր այցի պահին Տանձուտի հիմնական դպրոցի հարակից այգում, որը հիմնվել է 2 տարի առաջ՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին, բարձրդասարանցիները, ֆիզկուլտուրայի ուսուցչի գլխավորությամբ, թռիչքի փոս էին պատրաստում: Մնացած աշակերտները դասի էին: Տնօրեն Վանո Արշակյանը տեղեկացրեց, որ սան-մաքրման աշխատանքներ են կատարել առավոտյան դպրոցի տարածքում: Ցանկանում են շենքի նկուղային հարկում ապաստարան հիմնել: Օրվա ընթացքում շաբաթօրյակներ կայացան նաև շրջանի շատ բնակավայրերում:

Զոհրաբ Ըռքոյան

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search