Artsakhpress

Սփյուռք

Մի՛ շարժվեք երրորդ երկրների թելադրանքով. Ջավախքի հայության 4 կարեւոր ուղերձները Վրաստանի նախագահին

Ապրիլի 28-ին Ախալցխա էր այցելել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, որի հիմնական նպատակն էր ծանոթացնել տեղի հասարակությանը Վրաստանում մշակվող սահմանադրական բարեփոխումների նախագծին, որոնց կետերի մեծամասնությանը, ինչպես երեւում է, դեմ է երկրի նախագահը:

Մի՛ շարժվեք երրորդ երկրների թելադրանքով. Ջավախքի հայության 4 կարեւոր ուղերձները Վրաստանի նախագահին

Մի՛ շարժվեք երրորդ երկրների թելադրանքով. Ջավախքի հայության 4 կարեւոր ուղերձները Վրաստանի նախագահին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է Akhaltskha.net-ը, նախագահն ասել է, որ իշխանությունները մտադիր են վերացնել դաշինքներով խորհրդարան մտնելու կուսակցությունների իրավունքը, ինչը դեմ է բազմակուսակցական ժողովրդավարության սկզբունքներին: Դրանից բացի նոր սահմանադրական բարեփոխումների նախագծով նախատեսվում է երկրի նախագահին ընտրել ոչ թե ուղիղ ընտրությունների միջոցով, այլ խորհրդարանի քվեարկությամբ, ինչին նախագահի խոսքով դեմ է քաղաքացիների մեծամասնությունը:

Նախագահը նաեւ անդրադարձավ ինքնակառավարվող քաղաքների մի մասի կարգավիճակի չեղարկման նախագծին, որոնց շրջանում է նաեւ Ախալցխան: Այդ հարցում եւս Գիորգի Մարգվելաշվիլին դրական ոչինչ չի տեսնում եւ կողմնակից է, որ տվյալ կարգավիճակը ոչ միայն պահպանվի, այլ նաեւ ավելի ամրապնդվի:

Ահա սրանք էին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի Ախալցխա այցելության հիմնական նպատակները, որպեսզի տեղի հասարակությունը կանգնի երկրի ժողովրդավարական սկզբունքների կողքին եւ պաշտպանի իր սահմանադրական իրավունքները:

Այս համատեքստում տրամաբանական է, որ Ախալցխայի հայ հասարակության ներկայացուցիչները առիթ ունեցան խոսելու նույն ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքների մասին, հիշեցնելով նախագահին այն իրավունքների մասին, որոնք նա ունի սահմանադրորեն որպես երկրի նախագահ եւ որոնք կան ու կիրառվում են նաեւ զարգացած ժողովրդավարական երկրներում:

Առաջին ուղերձը նախագահին տեղի հայ հասարակական գործիչների կողմից այն էր, որ պետք է վերադարձնել տեղացի հայերին իրենց կորցրած քաղաքացիությունը, որոնք նրանք կորցրել են ստանալով ՀՀ քաղաքացիություն:  ՀՀ քաղաքացիությունը մարդկանց անհրաժեշտ էր մեկնելու արտագնա աշխատանքների: Դա արվել է մարդկանց կողմից, որպեսզի այս գործազրկության պարագայում նրանք կարողանան ապահով պահել իրենց ընտանիքները այս երկրում:

Դրանից բացի տվյալ անձինք ովքեր ստացել են ՀՀ քաղաքացիություն  եւ մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի մեծ փողերի ներհոսք են ապահովվել Վրաստան, որը եւս դրական է երկրի տնտեսության զարգացման համար: Այս առումով երկրի նախագահին է պատկանում մարդուն քաղաքացիություն վերադարձնելու կամ տրամադրելու իրավունքը, ինչին շատ հաճախ մերժում են ստանում տեղացի հայերը, որոնք ոչ միայն Վրաստանի ծնունդ են այլ տեղում ունեն ընտանիք եւ անշարժ գույք, ինչպես դա պահանջում է երկրի օրենսդրությունը:

Երկրորդ ուղերձը նախագահին այն էր, որ տեղում բազմաթիվ լավ մասնագետներ լինելու պարագայում իշխանությունները տեղացիների փոխարեն գործով են ապահովում իրենց այն քաղաքացիներին, որոնք Ջավախքի բնակիչներ չեն եւ կարող են տվյալ պաշտոնները զբաղեցնել իրենց շրջաններում: Դա եւս նպաստում է գործազրկությանը եւ բերում նոր խնդիրների կուտակման, քանզի տեղացիներից լավ ոչ մեկ չգիտի իրենց խնդիրները:

Երրորդ ուղերձը նախագահին այն էր, որ երբ ապրիլի 24-26-ին քաղաքակիրթ աշխարհի երկրների առաջնորդները հանդես էին գալիս Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այդ օրերին հանդիպում էր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ եւ որպես եվրոպական քաղաքակիրթ ու ժողովրդավարական երկրի նախագահ, որտեղ ապրում են հարյուր հազարավոր հայեր ոչ մի ուղերձ չարտասանեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Չորորդ ուղերձը նախագահին այն էր, որ Վրաստանը որպես անկախ, քաղաքակիրթ եւ ժողովրդավարական երկիր, որը հավատարիմ է իր ազգային արժեքներին, չպետք է գնա երրորդ երկրների թելադրանքով եւ ինքը ինքնուրույն որոշի թե որ տոնը կամ հաղթանակն է նշելու իր երկրի տարածքում: Խոսքը 1121թ. օգոստոսի 12-ին տեղի ունեցած Դիդգորի ճակատամարտի մասին է, որում վրաց ժողովուրդը մեծ հաղթանակ էր տարել թուրք զավթիչների նկատմամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի դեսպանի խնդրանքով օրեր առաջ Վրաստանի խորհրդարանը հետաձգեց քննարկումը Դիդգորիի ճակատամարտի օրը Վրաստանում տոն հռչակելու կապակցությամբ:

Այս չորս ուղերձները Ջավախքի հայության կողմից Վրաստանի նախագահին անչափ կարեւոր էին, քանզի մի երկիր երբ ձգտում է նմանվել ժողովրդավարական զարգացած երկրներին եւ հանդես է գալիս ժողովրդավարության արժեքների պահպանման ու ամրապնդման տեսանկյունից, պետք է առաջնորդվի նույն ժողովրդավարական երկրների օրինակով: Այսինքն երկքաղաքացիությունը Եվրամիությունում ընդունված պրակտիկա է էլ չասած տվյալ երկրներում ծնված կամ ընտանիք ու գույք ունեցող քաղաքացիների իրավունքների մասին:

Եվրամիությունը իր շրջանների տեղացի մասնագետների հաշվին այլ շրջանների քաղաքացիներին գործով չի ապահովում, երբ տվյալ շրջանում կան գրագետ ու կոմպետենտ մասնագետներ ու այդ վայրում համատարած գործազրկություն է:

Եվրոպական բազմաթիվ երկրներում Հայոց ցեղասպանության փաստը անդրդվելի իրողություն է: եւ ոչ մի ավտորիտար ռեժիմ ունեցող երկրի դեսպան չի կարող ազդեցություն ունենալ Եվրոպական ոչ մի ժողովրդավարական երկրի խորհրդարանի վրա, ինչ որ օրենքի ընդունման կամ չեղարկման հարցում:

Բարձրացված խնդիրները ժամանակի սղության պատճառով ընդամենը չորսն էին, սակայն եթե լինի քաղաքական կամք նախագահ Մարգվելաշվիլիի կողմից դրական ընկալելու բարձրացված խնդիրները, որոնց մի մասը ուղիղ մտնում է իր իրավասությունների մեջ, ապա վստահորեն կարելի է ասել, որ Վրաստանը մեծ առաջընթաց  է գրանցել ժողովրդավարական բարեփոխումների առումով, որտեղ հաշվի են առնում երկրի բոլոր քաղաքացիների օրինական պահանջները: եւ միայն նման երկրում իմաստ կունենա խոսել սահմանադրական բարեփոխումների շուրջ հայտնելով ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, քանզի նման երկրում հասարակության կարծիքը իրոք մեծ արժեք կունենա եւ չի կրի ձեւական բնույթ:

Միայն նման երկրում հասարակությունը կկանգնի նախագահի կողքին պահանջելով տեղական իշխանության ներկայացուցիչներից հաջորդ անգամ հարգել երկրի նախագահի ինստիտուտը եւ ներկա գտնվել նրա շրջանային այցելությունների ժամանակ, ինչպես դա նրանք անում են այլ երկրներում այլ նախագահների հետ հանդիպելիս ու նկարվելիս:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search