Artsakhpress

Մշակույթ

Արցախում ավարտվել է «Արվեստը հանուն խաղաղության» խորագրով միջազգային նախագիծը (լուսանկարներ)

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ երեկ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել համերգ, որով ավարտվել է «Արվեստը հանուն խաղաղության» (Arts for Peace) խորագրով միջազգային նախագիծը:

Արցախում ավարտվել է «Արվեստը հանուն խաղաղության» խորագրով միջազգային նախագիծը (լուսանկարներ)

Արցախում ավարտվել  է «Արվեստը հանուն խաղաղության» խորագրով միջազգային նախագիծը (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգին հանդես են եկել նախագծի գեղարվեստական ղեկավար, իտալացի դաշնակահար, դիրիժոր Լուկա Ֆերինին, ջութակահար Չրտոմիր Շիշկովիչը, կլարնետահար Յոժե Կոտարին, ինչպես նաև՝ միջազգային մրցանակակիր արցախցի երաժիշտներ: Համերգին ներկայացվել են դասական և ժամանակակից կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ:


«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ մշակույթի զարգացման լավագույն միջոցները համագործակցությունն է, փորձի փոխանակումը:

«Մեր հարևանների վարած քաղաքականությունը ու մեր երկրի կարգավիճակը խոչընդոտում են ավելի լայն համագործակցություն ծավալելու այլ երկրների մշակութային գործիչների հետ:

Սակայն այդ ամենը մեզ համար երբեք արգելք չպետք է հանդիսանա. միշտ պետք է ձգտենք մեր երիտասարդների կարողությունները զարգացնել և նրանց ներկայացնել ի ցույց աշխարհի:


Այո՛, մենք ունենք տաղանդավոր երաժիշտներ, ովքեր, անկախ նրանից, թե ինչ պայմաններում են մեծացել և ստեղծագործել, ցանկացած բեմում էլ ըստ արժանվույն են կարողանում ներկայանալ,- ընդգծել է Ն. Աղաբալյանը և հավելել,-մենք նման առիթներն օգտագործում ենք թե՛ մշակութային երկխոսության և թե՛ վարպետության դասեր կազմակերպելու համար, որն շատ արժեքավոր է մեզ համար. այդ դասերը արցախցի երաժիշտներին հնարավորություն են տալիս զարգանալու, իսկ մեզ էլ՝ հստակեցնելու մեր անելիքները: Նման նախագծերը շարունակական բնույթ են կրելու: Մենք աշխարհի տարբեր երկրների շատ արվեստագետներից ամեն օր նոր համագործակցությունների առաջարկություններ ենք ստանում. նրանք պատրաստակամություն են հայտնում Արցախում հանդես գալ համերգային ծրագրով, վարպետության դասեր անցկացնել, ինչպես նաև մեզ հետ համատեղ ծրագրեր իրականացնել»:


Լուկա Ֆերինին իր խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ նման նախագծի կազմակերպման համար. նա ոգևորված է արցախցի հանդիսատեսի ջերմ ընդունելությունից: «Սա մեր նախագծի առաջին փուլն է. մենք մեր համագործակցությունը սկսել ենք երաժշտությունից, քանի որ այն հասանելի է բոլորին: Մենք արվեստի մյուս ճյուղերի զարգացմանն էլ ենք նպաստելու: Փորձելու ենք Արցախ բերել այն, ինչ կարող ենք և վերցնել արցախցուց այն ամենը, ինչ նա կտա: Ես կարծում եմ՝ բարձրարժեք արվեստը կարող է նպաստել Արցախի տևական խաղաղությանը»,- ըստ էության ասել է Լ. Ֆերինին և ընդգծել, որ ինքը հիացած է Արցախի հարուստ և գեղեցիկ բնությամբ, հպարտ ու հայրենասեր ժողովրդով: 

Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ:



     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Search