Artsakhpress

Հասարակական

Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտում իրականացնում են հիվանդների անվճար հետազոտություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 100-ամյակին նվիրված «Բժշկագիտության օրերն Արցախում» գիտագործնական միջոցառման շրջանակներում մի խումբ մասնագետներ Ստեփանակերտում իրականացնում են հիվանդների անվճար հետազոտություն ու խորհրդատվություն:

Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտում իրականացնում են հիվանդների անվճար հետազոտություն

Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտում իրականացնում   են հիվանդների անվճար հետազոտություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Երևանի Մխիթար    Հերացու անվան   պետական բժշկական համալսարանի  ռեկտոր,  ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական   գիտությունների    դոկտոր    պրոֆեսոր Արմեն   Մուրադյանի    գլխավորած    պատվիրակությունն   ԱՀ   նախարար   Կարինե  Աթայանի   հետ  այսօր    շրջայց  է   կատարել  Ստեփանակերտի  նորակառույց  ուռուցքաբանական  կենտրոնում:

«Արցախպրես»-ի   թղթակցի  հետ  զրույցում     Արմեն Մուրադյանն  ասել  է, իրենք  իրենց   առաջին   միջոցառումը  որոշել  են  սկսել  հենց  Արցախից:

«Շուրջ   20   անվանի  մասնագետներ, այդ  թվում՝    ուրոլոգ, թոքաբան, ալերգոլոգ, իմունոլոգ, սրտաբան, նյարդավիրաբույժ, էնդոկրինոլոգ, ակնաբույժ, ուռուցքաբան, ալերգոլոգ, իմունոլոգ, նեոնատոլոգ,  մաշկավեներոլոգ, համալսարանի  կլինիկական  օրդինատորներ  և    ուսանողներ   եկել  են  տեսնելու     այն  առաջատար     տեխնոլոգիաները, որով  այսօր    հագեցված  է Արցախի  հանրապետական  բժշկական  կենտրոնը: Մեր  այստեղ  լինելը    ոչ  միայն  դրվագային    օգնություն պետք  է  լինի, այլ նաև     համակարգված  աշխատանք, փորձի    փոխանակման  փոխշահավետ  համագործակցություն: Տպավորված ենք՝    տեսնելով     այն  ամենը,  ինչ  որ  իրականացվում  է  Արցախի  առողջապահական  համակարգում.  այն      օրինակ  կարող է  հանդիսանալ   շատ  երկրների  համար:   Իսկ  որպես  մասնագետ՝     կարող  եմ  ասել, որ   այստեղ   աշխատանքները  իրականացվում են բարձր  մակարդակով,-նշել  է   Ա.  Մուրադյանը  և   հավելել,-  ցանկացած   երկրում էլ  ուռուցքաբանական   կենտրոն  ունենալը   շատ   անհրաժեշտ  է, որովհետև  ընդհանուր   հիվանդությունների  և  մահացությունների  ցուցակում   ուռուցքային  հիվանդություններն  աշխարհում   զբաղեցնում  են    բավականին  ծանրակշիռ   տեղ: Կարող  եմ  հավաստել, որ   Ստեփանակերտի  ուռուցքաբանական   կենտրոնը կարող  է  հիվանդներին լիարժեք     բժշկական  ծառայություններ  մատուցել»:

Ա.  Մուրադյանի  խոսքով՝    կիրառական  բժշկության  զարգացման  և     ժամանակակից  կենտրոն ունենալուն  զուգահեռ, պետք  է  անպայման բարձր  մակարդակի   վրա  լինի       գիտական   բաղադրիչը, որպեսզի   կիրառական  հատվածը   դառնա  ավելի   արդիական:

«ԱՀ  նախարարության  հետ պայմանավորվածություն  ունենք  կազմակերպելու  «Բժշկական  համալսարանն  Արցախում»   միամյա ծրագիրը, որն     իր  մեջ  ներառելու  է  գիտական,   կրթական   և  պրակտիկ  աշխատանքներ: Ըստ   ծրագրի՝  ամեն   ամիս   բժշկական  համալսարանի   մասնագետները  կայցելեն     Արցախ  և  կվերապատրաստեն տեղի  մասնագետներին, ինչպես  նաև   կներգրավվեն բուժական  աշխատանքներին: Ծրագիրը  հնարավորություն  կտա   մեր  մասնագետներին  տեսնելու  Արցախի  առողջապահական  համակարգի  ձեռքբերումներն  ու  անելիքները: Անշուշտ, բժիշկը  պետք է օժտված լինի   մարդկային  լավագույն  հատկանիշներով,  մեծ  պատասխանատվությամբ մոտենա  իր  գործին,  զինված  լինի   գիտելիքներով, որ        կարողանա  առաջ   ընթանալ   ժամանակակից   բժշկագիտության   համաքայլ:   Այս  առումով  մեր    համալսարանը   պետք   է    պատրաստի  կիրթ,   ժամանակից  բժշկագիտությանը  համահունչ   մասնագետներ,-ասել  է   ռեկտորը  և  ավելացրել,-սրտաբանական հետազոտության ժամանակակից մեթոդը՝ «Հոլտեր-մոնիթորինգ» սարքը. որ  ամրացվում է  մարմնի   վրա,     թույլ է  տալիս      սրտային   աշխատանքի 24-ժամյա  վերահսկողություն  իրականացնել՝  ինտերնետ  կապի  միջոցով   բժշկական  կենտրոններին  փոխանցելով    հիվանդի  24-ժամյա  վիճակի  հսկողություն: Այսօր մենք  Արցախ ենք   բերել  այդպիսի   10  սարք: Իսկ   ակնաբույժների  բերած   ակնոցներն    էլ   նույնպես   անվճար   տրամադրվելու   են      հիվանդներին»:

 Ա.  Մուրադյանի  խոսքով՝    մայիսի   5-ին  Ստեփանակերտի  հանրապետական   բժշկական  կենտրոնում կիրականացվի   «Բժշկագիտության  նորարարություններն  ու  նվաճումները»  թեմայով  գիտաժողով, ուր ՀՀ-ից ժամանած  մասնագետները  կներկայացնեն  իրենց  փորձը: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search