Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ մղում է ոչ միայն առաջնագծում, այլև բոլոր հնարավոր միջազգային ինստիտուտներում։
Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ մղում է ոչ միայն առաջնագծում. Թևան Պողոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օգտագործելով ԵԱՀԿ-ի կանոնակարգի ընձեռած իրավունքը՝ այդ երկիրը վարում է, որ նպաստում է Հայաստնաի ներքին ժողովրդավարացման տեմպերի թուլացմանը միտված քաղաքականություն։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտալուտ փակման թեմային։
«Ադրբեջանն ինքը ժողովրդավար երկիր չէ և իր տարածքից ինքնակամ կերպով վռնդել է ԵԱՀԿ-ին։ Հիմա էլ ուզում է փակել տալ ՀՀ ժողովրդավարացմանը մեծապես նպաստող նույն կառույցի երևանյան գրասենյակը։ Սա այն դեպքում, երբ այդ գրասենյակը որևէ կապ չուներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ»,- ասաց նա։
Թևան Պողոսյանն ընդգծեց, որ Հայաստաննն իր հերթին կարող էր վետո դներ և հայտարարեր՝ եթե երևանյան գրասենյակը փակվի, ինքը չի չանաչի ամբողջ ԵԱՀԿ-ն։
Քաղաքական գործչի խոսքով, ԵԱՀԿ-ն պետք է ուղիներ գտներ՝ Ադրբեջանին բացատրելու, որ իր երևանյնա գրասենհյակն Արցախյան խնդրի հտ որևէ կապ չունի։
«Իրավիճակի շտկման, այսինքն՝ գրասենյակի փակումից խուսափելու համար Ադրբեջանը պետք է հանի իր վետոն։ Բայց եթե միջազգային հանրությունն այս հարցում չկարողանա համոզել այդ երկրին, կնշանակի՝ հարցը որևէ մեկի հտաքրքրությունների շրջանակում չէ»,- ասաց նա։
Հարցին՝ ստեղծված իրավիճակում հայկական կողմի բացթողումները կարելի՞ է տեսնել, մեր զրուցակիցը պատասխանեց՝ դրանք լրիվությամբ բացառել հնարավոր չէ, թերացումներ, անշուշտ, եղել են։ «Գուցե թերացել ենք նրանում, որ 1994 թվականին զիանդադար ենք կնքել, այլ ոչ թե խնդիրը վերջնական լուծման ենք հասցրել»,- տեսակետ հայտնեց Թևան Պողոսյանը։