Artsakhpress

Հասարակական

Բերձորում փառաբանեցին ապրիլյան պատերազմում և հետագայում մարտիրոսված տղաներին

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում կազմակերպվեց «Հավերժի ճամփորդ» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ, որի ժամանակ փառաբանվեցին ապրիլյան քառօրյայում և հետագայում մարտիրոսված տղաները։

Բերձորում փառաբանեցին ապրիլյան պատերազմում և հետագայում մարտիրոսված տղաներին

Բերձորում փառաբանեցին ապրիլյան պատերազմում և հետագայում մարտիրոսված տղաներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակիցը ներկա է եղել միջոցառմանը։

Տղերքը՝ ժպտադեմ, տղերքը՝ տխրադեմ…

 Սա Հայաստան է, և վերջ…

 Լեոնիդ Ազգալդյան 

25 տարի առաջ ազատագրված ու վերստին հայացած Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգում մայիսի 6-ին փառաբանվեցին 2016թ. ապրիլյան քառօրյայում և հետագայում մարտիրոսված տղաները, և նրանց հոգիները հանգիստ են գտնելու, իրենց սխրանքը չի մոռացվել, ընդհակառակը, դարձել է մեծ դաս, դարձել արիության վառ օրինակ, դարձել սերունդներին ուղեկից։ Դահլիճում ուսուցիչներ էին, ծնողներ, աշակերտներ, հյուրեր, ովքեր մոտ 1 ժամ հանդիսատեսն ու ունկնդիրը եղան դպրոցի 6-10-րդ դասարանների աշակերտների կազմակերպած «Հավերժի ճամփորդ» խորագիրը կրող հուշ-ցերեկույթին։ Խոսեցին հերոս-մարտիրոսների մասին բերձորցի դպրոցականները՝ ասելով՝ «Հայոց հող հայրենին ևս մեկ անգամ սրբացավ, ավելի թանկ ու քաղցր դարձավ 100-ից ավելի նորօրյա մարտիրոսների թափած սուրբ արյամբ»: Հերոսներ, ովքեր դարձան ասպար ու պարիսպ Հայոց սահմանին: Իսկ դպրոցականները, որ վաղը զինվոր են դառնալու, բժիշկ ու ճարտարապետ, հողագործ ու շինարար, ուսուցիչ ու տնտեսագետ, շարունակելու են մարտիրոսների կիսատ թողածը։ Տեր են մնալու այդ հողին: Ասմունք ու երգ, պար ու հերոսներին նվիրված խոսքեր: Յուրահատուկ արիության դաս կայացավ: Հուզմունք ու հպարտություն ապրեցինք։ Նորից հիշեցինք անցյալ տարվա այս օրերը: Ողջ ազգն էր դարձել զինվոր: Նույն աշակերտների հայրերն ու պապերը, եղբայրները կամավոր առաջնագծում էին, Ռոբերտի ու Քյարամի, մնացած մարտիրոսների փոխարեն էին Հայրենի հողը պաշտպանում: Նույն աշակերտները դիրքապահների համար քաղցրավենիք ու նամակ էին դիրքեր ուղարկում, եկեղեցում մոմ էին վառում, որ հայ զինվորն անհաղթ մնա, անվնաս: Ասմունքում են երեխաները՝ նկարագրելով հերոսների սխրանքը: «Այայի երկիր Արցախ» երգը շատ գեղեցիկ կատարեց Լիլիթը, իսկ Էլենը «Հայաստան աշխարհ» երգի հնչյունների տակ հեզաճկուն պարով ոգևորեց ներկաներին: Ավարտվեց հուշ-ցերեկույթը, և բոլոր մասնակիցները ծափողջյունների տակ շարվեցին բեմի վրա՝ գեղեցիկ ու ժպտադեմ, հուզված ու ամաչկոտ։ Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպսրտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը գոհ էր աշակերտների ելույթից, միջոցառման կազմակերպիչներից, դպրոցի տնօրենությունից:

  -Այս ելույթով ևս մեկ անգամ ապացուցվեց, որ մեր երեխաներն են այս հողի տերը, որ շենացնելու են այն, -ասաց Վ. Մովսիսյանը՝ հավելելով․-զուր չէր տղաների մարտիրոսը. նրանց հերոսությունը դարեդար է հիշվելու:

ՀՀ կրթության ազգային ինստիտուտի Արցախի մասնաճյուղի մասնագետ Անժելա Գրիգորյանը, ով նույնպես ներկա էր ցերեկույթին, հուզված դիմեց աշակերտներին.

-Զգացված եմ ձեր ելույթից. հայրենապաշտության ոգին էր այստեղ, որը հասնելու է սահմանին կանգնած զինվորին ու առավել հզոր դարձնելու նրան: Դուք եք տերը մեր երկրի և վաղվա պաշտպանը: Շնորհակալություն հայտնեց նաև դպրոցի անձնակազմին, որ նման աշակերտներ են դաստիարակվում ազատագրված ու շենացող Բերձորում;

Դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանն ասաց՝ հուշ-ցերեկույթը կայացավ կրթօջախի ողջ անձնակազմի միացյալ ուժերով և հավելեց՝ օրվա ընթացքում դպրոցի բարձրդասարանցիների համար կազմակերպվել է արիության դաս, որն անցկացրել է անցած ապրիլյան պատերազմական իրադարձությունների մասնակից Ազատ Սահակյանը:   

 


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search