«Արցախպրես» լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը և Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տպագրվող «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել:
«Արցախպրես»-ը և մոսկովյան «Ժամ» ամսագիրը գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկու լրատվամիջոցներն որպես զանգվածային լրատվության անկախ միջոցներ, հայտարարում են իրենց համագործակցության և համատեղ ծրագրերի մասին: Մայիսի 9-ին ստորագրված համաձայնագրի մեջ մասնավորապես նշված է.
- Համատեղ լուսաբանել գիտության, արվեստի, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում Արցախի Հանրապետության ժողովրդի ժամանակակից նվաճումները,
- փոխանակել և հրապարակել հոդվածներ, հարցազրույցներ, լուսանկարչական ռեպորտաժներ և այլ տեղեկատվական նյութեր՝ Համաձայնագրի կողմերին պատկանող պարբերականներում, համացանցային կայքերում, սոցիալական ցանցերում և այլ միջոցներով,
- Հայաստանի և Արցախի հանրապետություններում, Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում կազմակերպել համատեղ մշակութային ակցիաներ՝ ցուցահանդեսներ, մամուլի ասուլիսներ, ստեղծագործական հանդիպումներ, համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, վարպետության դասեր և այլն։