ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կընդունի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Թրամփը Սպիտակ տանը կընդունի Լավրովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Նշվում Է, որ հանդիպումը պլանավորված Է տեղական ժամանակով ժամը 10:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 18:30-ին): Այն տեղի կունենա Սպիտակ տանը, այլ մանրամասներ չեն ներկայացվում:
Մայիսի 9-ի երեկոյան ՌԴ ԱԳ նախարարը աշխատանքային այցով ժամանել Է Վաշինգտոն: Լավրովը վերջին անգամ Վաշինգտոն Է այցելել 2013 թվականին, իսկ նախագահների մակարդակով այցեր չեն եղել 2010 թվականից:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարությունը, մայիսի 10-ին ծրագրված են Լավրովի բանակցությունները ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, որոնց ընթացքում նախատեսվում Է կարծիքներ փոխանակել հանգուցային միջազգային հիմնախնդրների եւ երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերի շուրջ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության վկայությամբ՝ Լավրովը եւ Թիլերսոնը կքննարկեն նախեւառաջ Ուկրաինայի եւ Սիրիայի հակամարտությունների կարգավորումը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունները:
Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Միացյալ Նահանգներ Լավրովի այցը կշարունակվի մինչեւ մայիսի 11-ը: