Artsakhpress

Քաղաքական

Դավիթ Բաբայանը հերքում է Արցախի խորհրդարանը և մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու մասին լուրերը

Արցախի Հանրապետության մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու հարցի շուրջ լուրջ քննարկումներ և ծրագրեր չկան:

Դավիթ Բաբայանը հերքում է Արցախի խորհրդարանը և մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու մասին լուրերը

Դավիթ Բաբայանը հերքում է Արցախի խորհրդարանը և մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու մասին լուրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով տարածված տեղեկատվությանը, թե Արցախի իշխանությունները քննարկում են երկրի մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու հարցը, ինչպես նաև առաջիկայում պատրաստվում են Շուշի տեղափոխել խորհրդարանը: «Ընդհանրապես կարծիքներ կան, որ Շուշին կրկին դառնա մայրաքաղաք, բայց դրանք լոկ կարծիքներ են, որովհետև այս պահի դրությամբ որևէ լուրջ քննարկում, առավելևս մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու ծրագիր չկա, որովհետև մայրաքաղաք Ստեփանակերտը իր բոլոր ֆունկցիոնալ պարտականությունները` որպես երկրի կենտրոն, երկրի սիրտ, իրականացնում է: Այնտեղ է տեղակայված մեր բնակչության մի պատկառելի հատվածը, արդյունաբերության, տնտեսության, մշակույթի, առողջապահության, կրթության հաստատությունների պատկառելի տոկոսը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Այն, որ մայրաքաղաքը չի տեղափոխվում Շուշի, դա ունի օբյեկտիվ բնույթ և որևէ կերպ կապված չէ Ադրբեջանի քաղաքականության, հնարավոր ռեակցիայի հետ: Դա Ադրբեջանի գործը չէ, Արցախի ժողովուրդը և իշխանություններն են որոշում՝ որտեղ լինի իրենց մայրաքաղաքը և ընդհանրապես քաղաքների զարգացումն Արցախի ներքին գործն է: «Այլ խնդիր է, որ մենք ցանկանում ենք Շուշին կրթական, մշակութային կարևոր կենտրոն, ինչու ոչ` մշակութային և կրթական մայրաքաղաք դարձնել: Սակայն դա երկարատև գործընթաց է: Շուշիի վերականգնումը, այնտեղ կյանքի ակտիվացումը վաղուց սկսվել է: Այնտեղ են տեղափոխվել մի շարք պետական հաստատություններ` մշակույթի  նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, տարբեր կազմակերպություններ: Շատ մեծ ուշադրություն է հատկացվում կրթական համակարգի զարգացմանը. այնտեղ կան բարձրագույն ուսումնական հաստատություններ, մասնագիտացված ուսումնական հաստատություններ, ակտիվ դպրոցաշինություն է ընթանում, վերջին տարիներին բացվել են մի շարք հետաքրքիր և տարածաշրջանում բացառիկ նշանակություն ունեցող թանգարաններ: Շուշին զարգանում է, բայց կրկնում եմ` մայրաքաղաքի տեղափոխման հարց չկա: Սրանք պարզապես Ադրբեջանի կողմից հերթական սադրիչ գործողություններն են: Սա մեր ներքին գործն է, ոչ թե Ադրբեջանի, բայց այս պահին նման հարց չի քննարկվում»,- մանրամասնեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով` այլ խնդիր է, որ զարգացման հետ մեկտեղ Շուշին և Ստեփանակերտը կարող են միավորվել և դառնալ մեկ քաղաք, բայց սա ապագայի խնդիր է: Նա կոչ արեց նման երևակայությունների չտրվել, քանի որ այս պահին ունենք այն, ինչ ունենք:

Դավիթ Բաբայանը հստակեցրեց, որ Արցախի իշխանությունները երկրի խորհրդարանը Շուշի տեղափոխելու հարց ևս չեն քննարկում: «Գուցե, կան նման կարծիքներ, բայց որևէ նման ծրագիր դեռևս չկա: Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն նույնիսկ խորհրդարանը տեղափոխելով` Շուշին չի դառնում մայրաքաղաք»,- եզրափակեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Արցախի խորհրդարանը Շուշի տեղափոխելու լուրը հերքեց նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայության ղեկավար Լիլիթ Ասրյանը: Նա վստահեցրեց, որ ինքն առաջին անգամ է նման բան լսում և այդպիսի քննարկումներ չկան:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search