Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնը վերանորոգվել և կցակառուցվել է արդի չափանիշներին համապատասխան:
Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնը վերանորոգվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարության գլխավոր մասնագետ, տեխհսկիչ Ազատ Համբարձումյանը:
«Ձայնակլանիչ համակարգով ու լուսային տարբեր էֆեկտներով վերափոխվել, բոլորովին ժամանակակից տեսք է ստացել բեմահարթակը և 368 տեղանոց դահլիճը: Հակահրդեհային նորմերը պահպանելու համար «Երևան հրշեջ» ՍՊ ընկերությունն արտակարգ պատահարներից խուսափելու համար հրակայուն նյութ է օգտագործել շենքի տարբեր հատվածներում: Իրականացվել է բակի ասֆալտապատում և բարեկարգում: Այս պահի դրությամբ կատարվում են մաքրման ու կահավորման աշխատանքներ»,-ասել է Ա. Համբարձումյանը և նշել, որ մշակույթի և երիտասարդական կենտրոնի շինարարությունն իրականացնում է «Խաչեն» ՓԲ ընկերությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ պետբյուջեի համաֆինանսավորմամբ:
Նշենք, որ Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղակայված է Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը, երգի, պարի և արվեստի այլ ճյուղերի խմբակներ: