Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 16-ին բողոքի ակցիա կիրականացնի՝ ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ով ժամանել է ԱՄՆ:
Ամերիկահայերը Վաշինգտոնում Էրդողանի այցի դեմ ակցիա կիրականացնե
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ դատի հանձնախմբից հաղորդում են, որ հանրահավաքը կմեկնարկի տեղի ժամանակով 12:00-ին: «Սա նախագահ Թրամփի հնարավորությունն է դեմ դուրս գալու Էրդողանին: Ժամանակն է մարտահրավեր նետել Էրդողանի սպառնալիքներին և թուրքական կառավարության քողարկված արշավին, որը միտված է ազդել ԱՄՆ քաղաքականության վրա օտարերկրյա գործակալներին, լոբբիստներին ու ազդեցություն ունեցող այլ անձանց տրվող խնդրահարույց վճարումների միջոցով: Նա կարող է առաջնահերթ համարել ամերիկյան սկզբունքները և մերժել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության հիշատակմանն ուղղված Թուրքիայի արգելքը»,- ասվում է հայտարարության մեջ: