Artsakhpress

Մշակույթ

Շուշիում բացվել է մշակույթի և երիտասարդության կենտրոն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի և ԱՀ կառավարության համաֆինասավորմամբ այսօր տեղի է ունեցել Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի բացման արարողություն:

Շուշիում բացվել է մշակույթի և երիտասարդության կենտրոն

Շուշիում  բացվել  է    մշակույթի և երիտասարդության կենտրոն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ մշակույթի և երիտասարդության նախարար Նարինե Աղաբալյանը, ով իր խոսքում նշել է, որ 1992 թվականից ի վեր Շուշին դարձել է, ոչ միայն արցախցիների, այլև համայն հայության հաղթանակի և հպարտության խորհրդանիշը:

«Մեր կատարածը լիարժեք չէր լինի, եթե մենք Շուշիին չվերադարձնեինք իր ազգային դիմագիծը: Շուշին նորից վերածնվեց ու վերստին դարձավ հոգևոր ու գիտամշակութային կենտրոն: 25 տարիներ ի վեր յուրաքանչյուր հայ այս գիտակցումով է մոտեցել Շուշիի վերականգնման հարցին. ավերակված Շուշիում կառուցել մշակույթի կենտրոններ, կրթական հաստատություններ և այլն,- մասնավորապես ասել է Ն. Աղաբալյանը և հավելել- այսօր մենք արդեն ունենք Շուշիի գեղեցիկ մշակույթի և երիտասարդության կենտրոն»:


Միջոցառմանը ներկա «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասել է, որ «Շուշի» խորագրով դրամահավաքի արդյունքում այստեղ իրականացվել են 4 փողոցների ասֆալտապատում, շուրջ 12 բնակելի շենքերի տանիքների վերանորոգում, ազգային գրադարանի և Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի կառուցում:

«Մենք կփորձենք դահլիճի սարքավորումներով ևս օգնել: Մեր հիմնադրամն Արցախում և, մասնավորապես, Շուշիիում իրկանացվող ծրագրերին միշտ էլ սատարելու ենք»,-ասել է Ա. Վարդանյանը:


«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական հանձնախմբի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանն էլ ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է լինել Շուշիում: Այս կետրոնի բացման առիթը մեզ ևս մեծ ուրախություն է պատճառել. չէ՞-որ այդ գործում մենք ևս մեր ներդրումն ունենք: Երազում եմ, որ Շուշին օրեցօր ավելի ծաղկի ու բարգավաճի»: Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի բացման պատիվը տրվել է Ն. Աղաբալյանին և Մկրտիչ Մկրտչյանին: Նոր դահլիճում համերգային ծրագրով հանդես է եկել «Մռակած» պետական կամերային երգչախումբ:


Միջոցառմանը ներկա էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներ, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, շուշեցիներ և այլք:


     

Քաղաքական

Մակրոնը փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել. Պետդումայի նախագահ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փորձելով պահպանել իր իշխանությունը, ավելի լավ բան չի մտածել, քան փորձել հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ։

Միրզոյանն ու Բայրամովն այսօր կհանդիպեն Բեռլինում

Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր և վաղը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունները կհանդիպեն Բեռլինում։

Բաքուն շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին. Միրզոյանը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում

Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ ու անարգել վերադարձը

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search