Artsakhpress

Հասարակական

Արցախպրեսը դարձավ երեք տարեկան. շնորհավորում են հայտնի մարդիկ

«Արցախպրես» լրատվական գործակալությունն այսօր՝ մայիսի 23-ին, նշում է իր հիմնադրման երեք ամյակը:

Արցախպրեսը դարձավ երեք տարեկան. շնորհավորում են հայտնի մարդիկ

Արցախպրեսը դարձավ երեք տարեկան. շնորհավորում են  հայտնի մարդիկ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրվա առթիվ իրենց շնորհավորանքներն են հղել մշակույթի, սպորտի, մամուլի և քաղաքական ասպարեզների հայտնի դեմքեր: 

ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյան- Միշտ հետևել եմ «Արցախպրես»-ի նյութերին, բայց ստացվել է այնպես, որ ապրիլյան պատերազմական գործողություններից հետո այն դարձավ իմ ամենօրյա «Մեքքան», իմ բարի լույսը, որն իմ օրվա գույնն ու տրամադրությունն է որոշում։

Մաղթում եմ երկար, բարի ու հարատև կյանք։ Աստված առաջ: Հետայսու էլ ձեր բարի լուրերով, մշակութային ձեռքբերումներով, նորանոր հաղթանակներով միշտ շարունակեք վառ լույսով գունավորել մեր օրերը։

Լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյան - Շնորհավորում եմ «Արցապրես»-ի հիմնադրման երրորդ տարին։ Յուրաքանչյուր լրատվամիջոցի ծնունդ հայկական լրատվադաշտում բոլորիս համար գոտեպնդիչ է։ Արդեն երրորդ տարին է, ինչ «Արցախպրես»-ը պատվով իրականացնում է հայկական լրատվամիջոցից ակնկալված կարևորագույն գործառույթները և թարմ, արագ լրատվություններ է թողարկում՝ արցախյան մեր հայրենիքի քաղաքական, հոգևոր, մշակութային ոլորտների վերաբերյալ։ Ակներև է նաև այն, որ արցախյան լրատվությունները թողարկելու և մեկնաբանելու իր աշխատանքին առընթեր՝ «Արցախպրես»-ը իր նյութերում և, հատկապես, վերլուծություններում ներառել է սփյուռքյան հայացքները՝ այսպիսով նպաստելով լրատվական և մեկնաբանական նյութերի համակողմանի-համահայկական ներկայացման կարևոր աշխատանքին։

Բարի երթ եմ մաղթում մեր արցախյան գործընկերոջը՝ երիտասարդ լրատվամիջոցին, և մաղթում, որ նա Արցախի մասին միշտ հաղթանակի և խաղաղության լուրեր հաղորդի։

Սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյան - Նախ՝ շնորհավորում եմ «Արցախպրես»-ի երեք ամյակը: Ցանկանում եմ, որ Արցախի սպորտային կյանքի նվաճումների մասին հաճախ հրապարակումներ լինեն ձեր կայքում: Առանց ձեր լուսաբանման, աշխարհը չի իմանա մարզական կյանքում Արցախի մարզիկների հաջողությունների մասին: Շատ կարևոր առաքելություն եք անում, ինչի համար նորանոր ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում ձեզ:

ԱՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արսեն Առստամյան- Շնորհավորում եմ «Արցախպրես» լրատվական անկախ գործակալության ողջ անձնակազմին՝ գործունեության եռամյակի առթիվ։ Կայացման ու զարգացման ձեռքբերումներ արձանագրելու տեսանկյունից երեք տարին կարճ ժամանակահատված է: Այդուհանդերձ, մեր երկրի լրատվական դաշտում «Արցախպրես»-ին հաջողվել է ունենալ իր ուրույն դերն ու ձեռագիրը։ Հատկապես գնահատման արժանի են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմայով հրապարակումները, որոնց շնորհիվ այսօր ունենք թեմային առնչվող մի յուրօրինակ ու ինքնատիպ պահոց։ Անհատապես շնորհավորելով «Արցախպրես»-ի ողջ անձնակազմին՝ միաժամանակ ցանկանում եմ, որ միշտ հիշեք ու առաջնորդվեք նժդեհյան հետևյալ ճշմարտությամբ՝ պարտականություն ունեք խտացած ճշմարտություններ տալ ժողովրդին, նպատակ՝ այդ ճշմարտություններով լուսավորել նրան դեպի ապագան։

ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյան- «Արցախպրես»-ն իր գործունեության 3-ամյա ժամանակահահատվածում կարևոր դերակատարություն է ունեցել Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող տեղեկատվությունն արտաքին ու ներքին լսարանին փոխանցելու հարցում: Վստահ կարելի է ասել, որ գործակալությունը կայացման կարևոր փուլ է անցել և այսօր տեղեկատվական սպասարկում է իրականացնում ոչ միայն Արցախում ապրող մեր քաղաքացիների համար, այլ նաև կարևոր աղբյուր է Հայաստանի և արտաքին աշխարհի համար:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյան - Ջերմորեն շնորհավորում եմ «Արցախպրես» լրատվական գործակալության անձնակազմին՝ հիմնադրման երրորդ տարեդարձի առթիվ։ Ձեր եռանդուն գործունեությունը մշտապես աչքի է ընկել պրոֆեսիոնալիզմով ու օպերատիվությամբ, ստեղծարարությամբ ու նորարարությամբ։ Սեփական օրինակով դուք ապացուցում եք, որ Արցախի քաղաքացիական հասարակությունն ունակ է նվաճել ու պահել բարձր նշաձող։ Մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ ու նորանոր նվաճումներ։


     

Քաղաքական

Կառավարությունը ղեկավարվում է իրավիճակի համակողմանի գնահատմամբ․ պետնախարարն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը

Օրեր առաջ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ընթացքում Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությունը, որում վերջինս մասնավորապես նշել էր՝ «կտրոնները չեն աշխատում», «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին»:  

Ադրբեջանը դժգոհություն է հայտնել Լորան Վոքիեի և Արցախի արտգործնախարարի հանդիպման առնչությամբ

Ադրբեջանը դժգոհություն է հայտնել Ֆրանսիայից՝ Հայաստանում Արցախի մշտական ​​ներկայացուցչությունում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի եւ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի հանդիպման պատճառով։

Պատրաստ եմ Արցախում ծառայել՝ անկախ որևէ պաշտոնից և դիրքից․ Արթուր Դավթյանի հարցազրույցը

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այս օրերին Արցախում է, դրան զուգահեռ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա նշանակվելու է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ։

Տնտեսական

Հասարակական

Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն իրականացրել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ՀՀ ԱԱԾ

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, իրականացվել է սահմանի ճշգրտման աշխատանքներ:

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակի օրը

Մեծ Պահքի 41-րդ օրը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու օրացույցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է:

Կարմի խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ 12 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ-ներ.ԱՆ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր՝ ապրիլի 1-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԿԳՄՍ նախարարը խորհրդակցություն է հրավիրել դպրոցներում կարգապահության պատշաճ կազմակերպման օրակարգով

Մարտի 30-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը հրավիրել  էր ավագ խորհրդակցություն, որին մասնակցում էին հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, հանրակրթական հաստատությունների տնօրեններ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության  Ստեփանակերտի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Բորիս Ջալավյանը, անչափահասների գործերով ոստիկանության տեսուչներ, ԱՀ ոստիկանության ներկայացուցիչներ, ԱՀ հանրային խորհրդի ներկայացուցիչներ և ՀԱՍԵ Արցախի թեմի հոգևոր հայրեր։    

Ռազմական

ՀՀ հարավարևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության և մեկ զինծառայողի սպանության փորձի դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել

Հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 31-ին ժամը 21:50-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի տարածքում հրազենային վիրավորումներ են ստացել մեկ պայմանագրային և մեկ ժամկետային զինծառայող, որոնց հետևանքով ժամկետային զինծառայողը՝ Հրաչյա Սարուխանյանը, ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է։

Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլիոս Ցամին ստորագրել են հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը:

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները

Մեկնարկել է երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցության վճարման գործընթացի երրորդ փուլը

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ

Հանրապետության նախագահի գլխավորությամբ անցկացվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից պատրաստ կլինի շահագործման. ՏԿԵՆ խոսնակ

Մեկնարկել է սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման չորրորդ միջոցառումը

Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ ԱԺ նախագահ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Search