ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է ՄԱնչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ կոչ անելով ամրապնդել տարածաշրջանային ու միջազգային ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում։
ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՄԱԿ ԱԽ հայտարարության մեջ շեշտվում է, որ ահաբեկչությունը իր դրսեւորման բոլոր ձեւերով ամենալուրջ սպառնալիքներից մեկն է միջազգային խաղաղության ու անվտանգության համար։ ՄԱԿ ԱԽ-ն աջակցություն է հայտնել Մեծ Բրիտանիային ահաբեկչության դեմ պայքարում, շեշտել է միջազգային ջանքերը համախմբելու անհրաժեշտությունը՝ ահաբեկչության ու բռնի ծայրահեղականության դեմ հաղթանակ տանելու համար։