Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է «Լուսաբաց» հասարակական կազմակերպության գրասենյակ:
Կարինե Աթայանն այցելել է «Լուսաբաց» հասարակական կազմակերպության գրասենյակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Արցախի առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախարարը ողջունելով ներկաներին պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց` ստանալու որակյալ բուժօգնություն:
ՀԿ անդամները հարցեր են ուղղել նախարարին, որոնք հիմնականում վերաբերում էին բուժօգնությունը պետական պատվերի շրջանակներում կազմակերպելու, իրականացված վիրահատությունների դիմաց կատարված վճարների փոխհատուցմանը:
Քննարկվել են նաև պետության կողմից տրվող անվճար դեղերի, մասնավորապես հիմնական դեղերի ցանկում ընդգրկված և դրանց փոխարինողների հետ կապված բազմաթիվ հարցեր: Ցանկից դուրս անհրաժեշտ դեղամիջոցների պարագայում նախարարը հավաստիացրել է ներկաներին, որ կցուցաբերի անհատկան մոտեցում և լուծում կտրվի խնդիրներին:
Նշենք, որ «Լուսաբաց» հասարակական կազմակերպության անդամները տեսողական խնդիրներ ունեցողներն են: