Շուշին բարեկամական և համագործակցության հռչակագրեր ունի ստորագրած Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս, Վիլյորբա և ԱՄՆ Լոս Անջելես քաղաքների հետ:
Շուշիի քաղաքապետարանի պատվիրակությունը կայցելի Բուրգ լե Վալանս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խոսելով Շուշի քաղաքի հետ համագործակցող քաղաքների մասին՝ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ արդեն երկու անգամ Արցախ է ժամանել Վիլյորբայի քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի գլխավորած պատվիրակությունը, որի անդամները ցանկություն են հայտնել աջակցել Շուշիում մշակութային ոլորտի զարգացմանը:
«Փոխայցելության հրավեր ունենք Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիենի կողմից և պատրաստվում ենք դեկտեմբերին մասնակցել այդ քաղաքում անցկացվելիք Սուրբ ծննդյան միջոցառմանը: Ծրագրով նախատեսված է նաև մեր պատվիրակության կողմից Շուշիի պատմամշակութային կոթողների մասին ցուցահանդես կազմակերպել»,- նշել է Ա. Սարգսյանը;