Ավարտման փուլում է հանրապետություն ներկրված գարնանացան մշակաբույսերի սերմերի անհատույց տրամադրման գործընթացը:
Գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրման գործընթացն ավարտման փուլում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԱՀ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի տնօրեն Աշոտ Բախշիյանը և հավելել, որ ծրագրից օգտվել են ավելի քան 800 hողօգտագործողներ: Նրա խոսքով՝ տրամադրվել են 9-ը մշակաբույսերի (հնդկացորեն, կտավատ, արևածաղիկ, սիսեռ, եգիպտացորեն, ոլոռ, սոյա, առվույտ և հլածուկ) շուրջ 300 տոննա սերմեր՝ նախատեսված ավելի քան 12000 հեկտարի համար: Այս պահին դեռևս ընթացքի մեջ է արևածաղկի և սիսեռի սերմերի տրամադրման գործընթացը:
ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանություն բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ հանրապետության տարածքում արդեն կատարվել է 13072 հա ցանքս՝ նախորդ տարվա ողջ ընթացքում կատարված 7624 հա-ի դիմաց: Վ. Ավետիսյանի խոսքով՝ գարնանացան աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: