Մայիսի 26-27-ն Իտալիայի Տարոմինա քաղաքում կայանալիք G7 գագաթնաժողովի ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում կքննարկվեն Մանչեսթերի ողբերգության հետեւանքները։
G7-ի գագաթնաժողովին կքննարկվեն Մանչեսթերի ահաբեկչությունն ու ՌԴ-ի հետ հարաբերությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Բեռլինում լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության աղբյուրը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Ահաբեկչության թեման հատուկ դեր ունի ներկա իրադրության ֆոնին։ Հակաահաբեկչությունը նախկինում եւս ուշադրության կենտրոնում էր, բայց այժմ Մանչեսթերի ողբերգությունը կլինի գագաթնաժողովի թեմաներից մեկը»,- նշել է աղբյուրը։
Կքննարկվի նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը։ «Կքննարկվի ՌԴ-ի նկատմամբ քաղաքականությունը, որպես գործընկերոջ նրա հետ աշխատելու ընդհանուր պատրաստակամությունը»,-նշել է աղբյուրը։