Հայաստանի բանկերը թեստերի միջոցով մշտապես կփորձարկեն տեղեկատվական անվտանգությունը (pen-թեստեր)։
ՀՀ բանկերը ցանցահենների դեմ թեստեր կանցկացնեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին մայիսի 24-ին, ՀՀ Կենտրոնական բանկում մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարել է ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության ղեկավար Մհեր Աբրահամյանը։
Բացի այդ, կշարունակվի բանկերի անցումը ISO 27000 տեղեկատվական անվտանգության ստանդարտին։ ԿԲ փոխնախագահ Վախթան Աբրահամյանն ավելի վաղ հայտարարել է, որ գործընթացը պետք է ավարտվի մինչեւ 2017-ի վերջ։