WannaCry վիրուսի կիրառմամբ գլոբալ կիբերհարձակումը հասցրել է մեկ միլիարդ դոլարի վնաս, հաղորդում է McClatchyDC կայքը՝ հղում անելով ամերիկացի փորձագետներին:
WannaCry գլոբալ վիրուսային հարձակման հասցրած վնասը գերազանցել է 1 միլիարդ դոլարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միայն առաջին չորս օրերի ընթացքում վիրուսը պատճառել է ավելի քան 1 միլիարդ դոլարի վնաս՝ խափանելով համաշխարհային մի շարք ընկերությունների աշխատանքը: Վիրուսը տեղծողների ինքնությունը և շարժառիթները հայտնի չեն:
Հիշեցնենք, որ վիրուսի տարածումը սկսվել է մայիսի 12-ից, ամբողջ աշխարհում վնասվել է ավելի քան 300 հազար համակարգիչ: