Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է այդ երկրի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ջոզեֆ Աունին:
Հայաստանի դեսպանը հանդիպել է Լիբանանի զինված ուժերի հրամանատարի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային ու տարածաշրջանային իրադրությունը, ինչպես նաև Լիբանանի ու Հայաստանի զինված ուժերի միջև երկկողմ հարաբերությունների հարցը: