Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը շնորհավորել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի գավաթակիր դառնալու կապակցությամբ՝ թվիթերյան էջում տեղադրելով Մխիթարյանի հետ լուսանկար:
Յուրի Ջորկաեֆի շնորհավորանքը, Հենրիխ Մխիթարյանի պատասխանը (ֆոտո)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այդ օրը դու ինձ ասացիր, որ մի օր կնվաճես գավաթը: Դու արժանի ես դրան իմ ընկեր: Շնորհավորանքներս»,- գրել է Ջորկաեֆը:
«Շատ շնորհակալ եմ: Կարծես՝ դեռ երեկ էինք լուսանկարվում, եւ հիմա ես հասա իմ նպատակին քեզ նման»,- պատասխանել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Ջորկաեֆը ՈւԵՖԱ-ի գավաթը նվաճել է Միլանի «Ինտերի» հետ: