Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր՝ մայիսի 28-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի նահատակների հիշատակին:
Հենրիխ Մխիթարյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆուտբոլիստը Ծիծեռնակաբերդ է այցելել նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Առաջին Հանրապետության տոնի առիթով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվելուց հետո, փոխանցում է News.am-ը: