Արցախում հունիսի 2-23-ը ներառյալ տեղի է ունենալու պետական-ավարտական և միասնական քննություններ:
Դիմորդները կրկին «ավանդական» դարձած մասնագիտություններն են ընտրում. ԳԹԿ ներկայացուցիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Մետաքսե Հակոբյանը և նշել, որ այս պահի դրությամբ միասնական քննություններին հայտագրվել է 286 դիմորդ:
«Դիմորդների մեծամասնությունը հայտագրվել են Արցախի պետական համալսարանում. նրանք հիմնականում ընտրել են «ավանդական» դարձած մասնագիտություններ. տնտեսագիտություն, իրավաբանություն, մանկավարժություն, թարգմանչական գործ մասնագիտությունները»,-ավելացրել է Մ. Հակոբյանը և հավելել, որ քննությունների համար Ստեփանակերտում նախատեսված է 8 քննական կենտրոն: