Հայաստանի ջրացատկի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները հաջող են հանդես եկել Մադրիդի մրցաշարում:
Հայ ջրացատկորդները նվաճել են արծաթե մեդալի Մադրիդում անցկացված Գրան Պրիի խաղարկությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զույգը 10 մ աշտարակից սինքրոն ցատկ ձևում դարձել է ջրացատկի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված 23-րդ Գրան Պրիի խաղարկության արծաթե մեդալակիր: Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-28-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Հարությունյան եղբայրները ապրիլին մասնակցել էին Ուկրաինայի բաց առաջնությանը և նույն ձևում գրավել 3-րդ տեղը: