ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ մայիսի 30-ին, ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունին բարեգործական համերգով և վարպետության դասերով հանդես է գալու Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում:
Ամերիկահայ դաշնակահար Շահան Արծրունին Ստեփանակերտում հանդես կգա համերգով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգային ծրագրի ընթացքում հնչելու են Կոմիտասի, Էդվարդ Միրզոյանի, Ա. Հովհաննեսի, Բեթհովենի, Շոբերտի, Շոպենի ստեղծագործություններից:
Նշենք, որ Շահան Արծրունին համերգային ծրագրով հանդես է եկել նաև Հայաստանում: