Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության անձնակազմը Հայաստանի առաջին Հանրապետության 99-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 26-ին Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել են Սուրբ պատարագի, որը ղեկավարեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարյանը:
Թեհրանում կայացել են Հանրապետության տոնին նվիրված եկեղեցական արարողություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Նույն օրը մատուցվեց նաև Հանրապետական մաղթանք, ապա տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ հանուն 1918թ. Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և այլ ճակատամարտերում իրենց կյանքը նվիրաբերած հայազգի մարտիկների հոգիների խաղաղության:
Եկեղեցական արարողություններին ներկա էին նաև Թեհրանի Հայոց թեմի պատգամավորական ժողովի, թեմական խորհրդի, «Ալիք» հաստատության, ազգային մարմինների, միությունների և իրանահայ համայնքի այլ ներկայացուցիչներ»: