Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայում տեղի ունեցած ուժեղ փոթորիկի հետևանքով զոհերի ու տուժածների թվում հայերի ու ՀՀ քաղաքացիների առկայությունը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայում փոթորիկի հետևանքով տուժածների թվում հայերի առկայությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մոսկվայում տեղի ունեցած փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, իսկ վիրավորներինը՝ գրեթե 70-ի:
Մահվան դեպքերի առնչությամբ նախաքննական ստուգումներ են սկսվել: