Տորոնտոյի հայկական համայնքը կազմակերպել է շքերթ՝ Հայաստանի առաջին հանրապետության 99-րդ տարեդարձի կապակցությամբ ։
Տորոնտոյի հայկական համայնքը նշել է Առաջին հանրապետության օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շքերթի ավելի քան 800 մասնակիցներ անցել են Տորոնտոյի փողոցներով, հայտնում է «Inside Toronto»-ն։
Ակցիային մասնակցել է 250 երիտասարդներ՝ Homenetmen սկաուտական կազմակերպությոնից, որը ստեղծվել է 1918-ին ու միավորել Հայոց ցեղասպանությունը վերապրած երիտասարդներին, այդ թվում որբացած երեխաներին։
Կազմակերպության անդամ Դենի Մարգորյանի խոսքով, իրենք մտադիր են ամեն տարի նման միջոցառումներ կազմակերպել։