Artsakhpress

Հասարակական

ԱՄՆ խաղաղության կորպուսը տոնում է հայաստանյան գործունեության 25-ամյակը

ԱՄՆ խաղաղության կորպուսը նշում է Հայաստանում ծավալած գործունեության 25-ամյակը:

ԱՄՆ խաղաղության կորպուսը տոնում է հայաստանյան գործունեության 25-ամյակը

ԱՄՆ խաղաղության կորպուսը տոնում է հայաստանյան գործունեության 25-ամյակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հենց նույն օրը տեղի ունեցավ ծրագրի նոր խմբի կամավորների երդմնակալության արարողությունը: 42 ամերիկացի կամավորներ շուտով մեկնելու են Հայաստանի տարբեր շրջաններ՝ երկու տարվա ընթացքում աշխատելու տեղի դպրոցների, համալսարանների, հասարակական կազմակերպությունների հետ՝ փորձելով նպաստել համայնքային զարգացմանը:

Կամավորների երդմնակալության արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը,  ծրագրի ներկա եւ նախկին կամավորները, Վաշինգտոնից ժամանած Խաղաղության կորպուսի  ղեկավարության ներկայացուցիչները եւ այլք:

Դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ սա առանձնահատուկ օր է ոչ միայն իր, ԱՄՆ դեսպանատան, Խաղաղության կորպուսի, այլեւ Հայաստանի ժողովրդի համար:

«Այսօր տեղի կունենա կորպուսի 25-րդ խմբի երդմնակալության արարողությունը, զուգահեռ նշում ենք նաեւ կորպուսի գործունեություն 25-ամյակը: Հատկանշական է, որ այսօր նաեւ  երդվելու է ԱՄՆ-ից ժամանած 1000-րդ կամավորը, ով աշխատելու է եւ ծառայելու է  Հայաստանում, ուստի  սա շատ կարեւոր եւ հիշարժան պահ է: Տարբեր տարիքի կամավորներ են Հայաստան ժամանում եւ ծանոթանում են հայկական մշակույթի առանձնահատկություններին, այնուհետեւ ԱՄՆ վերադառնալուց հետո նրանք  ներկայացնում են իրենց սովորածն ու տեսածը: Այդպես ձեւավորվում է մի խումբ, որը հանդես է գալիս հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման դիրքերից»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Խաղաղության կորպուսի ժամանակավոր պաշտոնակատար Շիլա Քրաուլին նույնպես ժամանել է Հայաստան՝ արարողությանը մասնակցելու նպատակով: Նա նշեց, որ ուրախ է եւ հուզված այս պատմական օրը Հայաստանում լինելու համար:

«Այս մարդիկ միասին ներկայացնում են մեր լավ ժառանգությունը:  Խաղաղության կորպուսի կամավորները մեր ծրագրի սիրտն են, իսկ անձնակազմը՝ հոգին: Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում ձեզնից յուրաքանչյուրին՝ ծրագրին աջակցելու եւ մեր առաքելությանը նվիրված ծառայելու համար:  Ձեզնից յուրաքանչյուրը շատ բան ունի տալու այն համայնքներին, որոնցում գործունեություն եք ծավալելու»,-ասաց նա:

Ամերիկացի կամավոր Քեյթ Քեյսին արդեն շուրջ մեկ տարի է՝ աշխատում է Սիսիանում որպես անգլերենի ուսուցչուհի, համագործակցում է եւս մի քանի հասարակական կազմակերպությունների հետ: Նա նշեց, որ հույս ունի Հայաստանում մշտական բնակություն հաստատել, քանի որ անչափ սիրել է Հայաստանը եւ հայերին: Քեյթն այժմ ներգրավված է զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրում: 

«Հայերն ամենաընկերասեր մարդիկ են, որ ես երբեւէ տեսել եմ: Երբ ես եկա այստեղ, հայերեն ոչ մի բառ չգիտեի, ինձ հյուրընկալող ընտանիքը ամեն ինչ սովորեցնում էր»,-եզրափակեց կամավորը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search