Artsakhpress

Մշակույթ

Բերձորի արվեստի դպրոցը հանդես է եկել հաշվետու համերգով

«Բերձորի արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ը, որ Բերձորի 1996-ին ստեղծված երաժշտական դպրոցի իրավահաջորդն է, 2016-17 ուստարում ուներ 286 սան և 25 ուսուցիչ:

Բերձորի արվեստի դպրոցը հանդես է եկել հաշվետու համերգով

Բերձորի  արվեստի դպրոցը հանդես է եկել հաշվետու համերգով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մշակութային այս կրթօջախը Քաշաթաղի շրջանում միակն է, և մասնաճյուղեր ունի նաև այլ համայնքներում: Դպրոցում գործում են երաժշտական տարբեր բաժիններ, ինչպես նաև՝ կերպարվեստի և պարարվեստի խմբակներ: 

Հունիսի 3-ին դպրոցի դահլիճում հաշվետու համերգով հանդես եկան երաժշտարվեստի բաժնի տարբեր դասարանների սաները: Դպրոցի տնօրեն Արարատ Սուջոյանը տեղեկացրեց, որ դաշնամուրի բաժնի մասնաճյուղեր կան Գետամեջի և Վուրգավանի գյուղական համայնքներում՝ համապատասխանաբար՝ 10 և 12 սաներով: Կովսականում 42 երեխաներ ընդգրկված են պարարվեստի խմբակում: Արաքսամերձ Միջնավան քաղաքում գործող կերպարվեստի խմբում կա 24 աշակերտ, իսկ պարարվեստի խմբում՝ 12: Բերձորում պարարվեստի խմբակում սովորում են 55 երեխա, իսկ կերպարվեստինում՝ 48: Երաժշտական թևում 31 սան ունի դաշնամուրի բաժինը: Այս ուստարում դպրոցը տվեց 26 շրջանավարտ, ովքեր վերջերս բարեհաջող հանձնեցին ավարտական քննությունները: Շրջանավարտներից ևս  մասնակից եղան հաշվետու համերգին:

Դահլիճում էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, տարբեր բաժինների, քաղաքում գործող այլ կառույցների ղեկավարներ,  աշխատակիցներ, ծնողներ, ուսուցիչներ, հյուրեր: Առաջինը հանդես եկան 5 դհոլահարները, ովքեր ներկայացրեցին հայկական պարեղանակներ: Դպրոցի դաշնամուրի դասատու Հասմիկ Գրիգորյանի նվագակցությամբ ելույթ ունեցան քանոնի, դաշնամուրի, երգեցողության, շեփորի, կիթառի բաժինների սաները՝ հաճելի պահեր պարգևելով ներկաներին: Դահլիճում ներկաների տրամադրությունն առավել բարձրացավ համերգի ավարտից առաջ, երբ 4 երգով հանդես եկավ դպրոցի մանկական երգչախումբը՝ խմբավար Հ. Գրիգորյանի նվագակցությամբ:  Կատարվեցին Հայաստան և այլ երգեր սիրված մուլտֆիլմերից: Դպրոցի փոխտնօրեն Անահիտ Մուրադյանը գոհ էր մանկավարժների աշխատանքից, սաների կատարումներից: Աշակերտներն ուրախ էին, որ համերգի ընթացքում կարողացան բավականություն պատճառել ներկաներին և շնորհակալ էին իրենց դասատուներին, ովքեր իրենց երգ ու երաժշտություն են սովորեցնում:

 Զոհրաբ Ըռքոյան

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search