Artsakhpress

Մշակույթ

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը՝ եվրոպական ցուցադրություններից մինչև Շանհայի միջազգային կինոփառատոն

«Վերջին բնակիչը» ֆիլմի եվրոպական ցուցադրությունների սկիզբն ազդարարվել էր Հոլանդիայից, որտեղ մայիսի 26-ին ֆիլմի ցուցադրությունը կայացավ Ալմելոյում, մայիսի 27-ին՝ Ամստերդամում։

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը՝ եվրոպական ցուցադրություններից մինչև Շանհայի միջազգային կինոփառատոն

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը՝ եվրոպական ցուցադրություններից մինչև Շանհայի միջազգային կինոփառատոն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,  8 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն կազմակերպվել էր Ֆինլանդիայում ՀՀ դեսպանության և «Ֆինլանդիա-Հայաստան» միության համատեղ ջանքերով` K-19 կինոթատրոնում: Հելսինկիում ֆիլմի ցուցադրությունը հատկանշական էր նաև նրանով, որ ֆիլմին ներկա էին Ջիվան Ավետիսյանի հաջորդ ֆիլմի ֆինլանդական կողմի գործընկերները, Ֆինլանդացի հայտնի դերասաններ, ովքեր արդեն իսկ ներգրավված են ռեժիսորի հաջորդ ֆիլմում, ինչպես նաև դեսպաններ, մտավորականներ, կինոոլորտի ներկայացուցիչներ։


Հելսինկիում ֆիլմի ցուցադրությունը ունեցավ մեծ հաջողություն, իսկ ավարտից հետո ներկաները հայկական գինու բաժակի շուրջ հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին: Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան հակամարտության մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունները Շվեդիայում տեղի ունեցան Ստոկհոլմում և Ուպսալայում։ Ստոկհոլմի ՀՀ դեսպանատան և «Համազգային Շվեդիա» մշակութային միության նախաձեռնությամբ, հունիսի 2-ին՝ Ստոկհոլմի Կինոտանը (Filmhuset) կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա էին դեսպաններ, պատգամավորներ, մշակութային և հասարակական գործիչներ, դիվանագետներ, կինոոլորտի, մամուլի ներկայացուցիչներ, շվեդահայ համայնքի անդամներ և այլք։

«Համազգային Շվեդիա» միության ատենապետուհի Մելինե Մանսուրյանը ներկայացրեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին և նրա ստեղծագործական գործունեությունը․ «Սա երրորդ անգամն է, որ մենք ողջունում ենք ռեժիսորին Շվեդիայում։ «Ընդհատված մանկություն» և «Թևանիկ» ֆիլմերը ցուցադրվել են Ստոկհոլմում և Ուպսալայում դեռևս 2014, 2015թթ․-ին՝ «Համազգային Շվեդիա» միության նախաձեռնությամբ»,- նշեց ատենապետուհին։

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, ում մեծ ջանքերով կազմակերպվել էր թե՛ Ֆինլանդիայի և թե՛ Շվեդիայի 2 ցուցադրու-թյունները, ֆիլմի ցուցադրումից հետո իր ելույթում կարևորեց Արցախյան հակամարտության մասին ճշմարտության ներկայացումը միջազգային ասպարեզում նաև գեղարվեստական միջոցներով: Նա նաև շեշտեց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ունակությունը` ցուցադրելու նույնիսկ ամենածանր պատերազմական իրավիճակներում մարդկայինը պահպանելու հրամայականը: Դեսպանը նաև դրվատանքի խոսքեր հղեց շվեդական «Apricote Stone» կինոստուդիային` ֆիլմի ստեղծմանն նրա մասնակցության համար: Կինոստուդիայի տնօրեն Էմիլ Մկրտչյանը նույնպես խոսքով հանդես եկավ, ընդգծելով հայ-շվեդական համագործակցության կարևորությունը՝ ֆիլմը միջազգային ասպարեզ հանելու հարցում։

Ցուցադրությունից հետո ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, ինչպես նաև իր շնորհակալական ուղերձը հղեց բոլոր ներկաներին, ցուցադրության կազմակերպիչներին, հանձին՝ Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանին, ֆիլմի աջակիցներին և բոլոր նրանց, ովքեր թեկուզ չնչին աշխատանքով նպաստել են ֆիլմի ստեղծմանը։

Ռեժիսորը կարևորեց ֆիլմի եվրոպական ցուցադրությունները, նշելով՝ «Եվրոպայի կողմից, կարծես թե, մոռացության ենք մատնվել մենք, մոռացության է մատնվել Արցախը և Արցախի հարցը, իսկ ֆիլմի եվրոպական ցուցադրություններն արթնացման ազդանշան դարձան՝ կրկին վեր հանելով մեր կոնֆլիկտը»։ Շվեդիայում «Վերջին բնակիչը» ֆիլմի հաջորդ ցուցադրությունը կայացավ հունիսի 4-ին՝ Ուպսալա քաղաքի Սլոտսբիոգրաֆեն (Slottsbiografen) կինոթատրոնում, որտեղ նույնպես ջերմ ընդունելության արժանացավ ֆիլմը։ Այն կրկին կազմակերպվել էր Շվեդիայում ՀՀ դեսպանության և «Համազգային Շվեդիա» միության համատեղ ջանքերով:

Ցուցադրությունից առաջ բացման խոսքով հանդես եկավ Շվեդիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արշակ Մանուկյանը, ով կարևորեց ռեժիսորի տաղանդն ու ֆիլմերում նրա մոտեցումը հույժ ցավոտ երևույթին՝ պատերազմին․ «Ջիվան Ավետիսյանի ֆիլմերում պատերազմը ներկայացվում է այնպես, որ դիտողը չի կորցնում հավատը, այլ ապրում է՝ խաղաղության վերագտնումի հույսով և վստահությամբ»։

Blue Knowledge կազմամկերպության նախաձեռնությամբ, նախագահ Orietta Trevisanato Zampieri-ի մեծ ջանքերով, իրականացավ նաև Ջիվան Ավետիսյանի այցը՝ դեպի Իտալիա։ Նա այնտեղ էր «Վերջին բնակիչը» ֆիլմի Իտալիայում ցուցադրության աշխատանքների պլանավորման և նոր՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի համար համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Ռեժիսորն այնտեղ հանդիպումներ է ունեցել տեղի նշանավոր արվեստագետների, ինչպես նաև Իտալիայում հայերի միության նախագահ՝ Minas Lourian-ի հետ։ Եղել է Վենետիկի Կառավարությունում, որտեղ Կառավարության կողմից՝ ի նշան հարգանքի և բարեկամության, նվեր է ստացել Վենետիկի դրոշը, և քննարկել հետագա ծրագրերը։ Անշուշտ, հնարավոր չէր այցելել Վենետիկ և չլինել Մխիթարյան միաբանությունում: Վստահ ենք՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունն Իտալիայում շատ չի ուշանա։

Տեղեկացնենք նաև, որ «Վերջին բնակիչը» ֆիլմը վերջերս ընդգրկվել է Շանհայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, որի համար, Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի լիտվացի պրոդյուսերի և ամերիկյան թիմի անդամների հետ միասին, ներկա կլինի հունիսի 17-ից 26-ը կայանալիք Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնին։

 «Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs, INQ» և «Mօsaics Art & Cultural Foundation» ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի: Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, հայ սիրված մի շարք դերասանների հետ միասին, ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։

«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացվել է։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։ «Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։


«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Հոլանդիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում, իսկ մի շարք այլ երկրներում կցուցադրվի առաջիկայում: Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում:

Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search