Artsakhpress

Հասարակական

Ամերիկահայ արշավորդուհին Վարդենիս քաղաքից ոտքով արդեն Ստեփանակերտ է հասել

Ամերիկահայ լեռնագնաց, արշավորդուհի Թելմա Ալթունը, Վարդենիս քաղաքից շուրջ 280 կիլոմետր վազելով, հասել է Արցախ։

Ամերիկահայ արշավորդուհին Վարդենիս քաղաքից ոտքով արդեն Ստեփանակերտ է հասել

Ամերիկահայ արշավորդուհին Վարդենիս քաղաքից ոտքով արդեն Ստեփանակերտ է հասել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի,ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում արշավորդուհին ասել է, որ շատ արշավների է մասնակցել, բայց սա իր առաջին այցն է հայրենիք:    

«Վազքս սկսել եմ Վարդենիս քաղաքից, որտեղից արշավային երթուղով հասել եմ Ստեփանակերտ, իսկ վաղը առավոտյան կշարունակեմ վազքս դեպի Հադրութ քաղաք. արշավս մտադիր եմ ավարտել երեք օրում։ Արշավի ընթացքում մի քանի վայրում կանգ եմ առել՝ զրուցել տեղացիների հետ և ասեմ, որ բավականին տպավորված եմ իմ հայրենակիցների ջերմ և անմիջական վերաբերմունքից: Ուրախ եմ և հպարտ, որ այս հողում ապրում են հայրենասեր մարդիկ, հիացած եմ տեսարժան վայրերով և հրաշք բնությամբ: Խոստանում եմ, որ նորից կվերադառնամ իմ հայրենիք»,- ասել է Թելմա Ալթունը և նշել, որ իր նախաձեռնության հիմնական առաքելությունը դրամահավաքի կազմակերպումն է «Համահայկական Արշավային Երթուղի» նախագծի համար, որի գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել արկածային, արշավային տուրիզմի ենթակառուցվածքները, գծանշել, քարտեզագրել Հայաստանի բոլոր արշավային երթուղիները:

«Հայ լեռնագնացների ընկերակցություն» հասարակական կազմակերպության Լոս Անջելեսի մասնաճյուղի համահիմնադիր Ռոբերտ Ասսարյանը, ով հովանավորել է արշավորդուհու ծրագիրը և անձամբ մասնակցել վազքին, ասել է, որ իրենց կազմակերպությունը երեք ծրագիր ունի: «Առաջին ծրագիրը Հայաստանի ամենահետաքրքրական և կարևոր արահետներում ցուցանակներ տեղադրելն է, որն արդեն ավարտել ենք: Մյուսը՝ Վրաստանից-Իրան ճանապարհներին ցուցանականեր տեղադրելը, որպեսզի լեռնային զբոսաշրջիկները, անցնելով այդ տարածքի գյուղերով, իրենց դրամական ներդրումը բերեն, և կարողանանք ավելի գեղեցկացնել այդ վայրերը: Հաջորդ ծրագիրն այն է, որ Վարդենիս-Հադրութ ճանապարհը բարելավենք լեռնագնացների համար, ցուցանակներ տեղադրենք, որպեսզի զբոսաշրջիկների համար ավելի հետաքրքրական լինի»,-ասել է Ռ. Ասսարյանը:

Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանից արշավորդուհու վազքին միացել են նաև արցախցի մարզիկներ, ովքեր նրան ուղեկցել են մինչև մայրաքաղաքի Վերածննդի հրապարակ:



     

Քաղաքական

ՄԱԿ Փախստականների հարցերով գործակալությունը ուժեղացնում է աջակցությունը Հայաստանին. UNHCR ղեկավար

Ավելի քան 100 հազար փախստական Հայաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղից:

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են. Վելայաթի

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է՝ Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի քամահրանքի ֆոնին Թեհրանը հստակ դիրքորոշում է որդեգրել՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են։

ՄԱԿ-ի առաքելությունը պետք է այցելի տարածաշրջան, Արցախում մարդիկ պիտի հավատան՝ միայնակ չեն․ Բերբոք

Ադրբեջանը խոստացել է բացել Լեռնային Ղարաբաղի դռները միջազգային հանրության առաջ:

Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիտարկում է Ղարաբաղից փախստականներին երկրում տեղավորելու հնարավորությունը

Կիպրոսի իշխանությունները դիտարկում են Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին երկրում տեղավորելու հնարավորությունը։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Search