Artsakhpress

Տնտեսական

Քաշաթաղի շրջանում սկսվել է գարու բերքահավաքը

Արցախի Քաշաթաղի շրջանում անցած տարվա աշնանը և այս գարնանը կատարվել է ընդհանուր 20081հա հացահատիկի ցանքս. ցորեն՝ 6620հա, գարի՝ 12415հա և հաճար՝ 1046հա:

Քաշաթաղի շրջանում սկսվել է գարու բերքահավաքը

Քաշաթաղի շրջանում սկսվել է գարու բերքահավաքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հունիսի 5-ից արաքսամերձ հարթություններում սկսվել է գարու բերքահավաքը: Ըստ շրջվարչակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ 2017թ. հունիսի 12-ին հնձվել է 360հա գարու արտ՝ 30,3ց/հա բերքատվությամբ: Ստացվել է 1090տ բերք: Այս օրերին բերքահավաքն իրականացվում է նաև Աղաձոր գյուղի՝ Թովմասարում գտնվող արտերում, պետական պահուստային ֆոնդի ցանքատարածքներում և այլ տեղերում: Արտերում աշխատել են 37 կոմբայն, որից 11-ը բերվել է Սյունիքի մարզից: Մեկ շաբաթվա ընթացքում ընդհանուր կատարվել է 1100հա գարու հունձ: Ստացվել է 3454տ բերք՝ 31,4ց/հա բերքատվությամբ: Բերքահավաքն անկորուստ և ժամանակին իրականացնելու նպատակով Իշխանաձոր գյուղում գործում է հակահրդեհային շուրջօրյա շտաբ՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Արտերին մոտ ստեղծվել է 3 հակահրդեհային հենակետ, որտեղ նույնպես շուրջօրյա հերթապահություն է իրականացվում հրշեջ-փրկարար ծառայության աշխատակիցների և համայնքների բնակիչների մասնակցությամբ: Մոտակա օրերին հենակետերի թիվը կավելանա ևս երկուսով:

ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի շրջանի ՓԾ բաժնի պետ Քերոբ Մովսեսյանը տեղեկացրեց, որ այս օրերին արտակարգ որևէ դեպք չի գրանցվել, բերքահավաքի աշխատանքներն ընթանում են նախատեսած կարգով: Բերքահավաքին զուգահեռ՝ կատարվում են գյուղատնտեսական այլ աշխատանքներ ևս: Ըստ գյուղվարչության տեղեկանքի՝ այս օրերի դրությամբ շրջանում կատարվել է 214հա եգիպտացորենի ցանքս: Տարբեր բանջարաբոստանային մշակաբույսերի, բոստան-պարենի, առվույտի, կորնգանի, հատիկաընդեղենի ընդհանուր գարնանացանը կազմում է ավելի քան 1240հա: Այս գարնանը կատարվել է նաև յուղատու բույսերի ցանքս: 4 համայնքում ընդհանուր ցանվել է 63,5հա կտավատ, որից 35-ը՝ հյուսիսային թևի Մոշաթաղի գյուղական համայնքում: Այստեղ կատարվել է նաև 55հա կորնգանի ենթացանքս: Հարավային Գետափի գյուղական համայնքում իրականացվել է հնդկացորենի 4հա ցանքս: Համեմատած անցած տարիների՝ 2017-ին մեծ է նաև արևածաղկի ցանքսը՝ ընդհանուր՝ 79, 7հա, ոից 70-ը՝ ՊՊՖ տարածքներում: Հունիսի 1-ին տեղացած կարկտի պատճառով մոտ 400հա ցանքատարածք վնասվել է 50-100 տոկոսով։ Բնական տարերքը  հիմնականում վնասել է Ծաղկաբերդի գյուղական համայնքի գարու և ցորենի արտերը: Հուսանք՝ այսուհետ մայր բնությունը բարեհաճ կլինի հողօգտագործողների հանդեպ, իսկ բարիք ստեղծող մեր հայրենակիցները կստանան սպասվելիք հատուցումը:

Զոհրաբ Ըռքոյան  


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search