Artsakhpress

Տնտեսական

Քաշաթաղի շրջանում գործում են հակահրդեհային հենակետեր

Քաշաթաղի շրջանում հացահատիկի բերքահավաքն սկսվեց հունիսի 5-ին:

Քաշաթաղի շրջանում գործում են հակահրդեհային հենակետեր

Քաշաթաղի շրջանում գործում են հակահրդեհային հենակետեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մինչ այդ շրջանի հարավային Իշխանաձոր գյուղում կազմավորվել է հակահրդեհային շտաբ՝ բերքահավաքը ժամանակին և անկորուստ իրականացնելու նպատակով: Շտաբը ղեկավարում է շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: «Հունիսի 13-ին աշխատանքային այցով Իշխանաձորում էի. զրուցեցի Ս. խաչատրյանի հետ: Ասաց՝  բերքահավաքն ընթանում է նորմալ հունով: Շտաբի պատասխանատու Ռ. Մաթևոսյանը տեղեկացրեց, որ այդ օրվա ընթացքում հնձվել է 300 հա գարու արտ, ստացվել է 810 տ բերք: Արտերում աշխատել է 35 կոմբայն:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) Քաշաթաղի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնի (ՇԱԻԲ) պետ, փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանի հետ այցելեցի Թովմասարի տարածք, որտեղ մոտ 8000 հա հացահատիկի ցանքս է կատարվել։ Այս մասում տեղակայված է 2 հակահրդեհային հենակետ՝ մեկ հրշեջ մեքենայով և հերկ կատարող տրակտորով; Առաջին հենակետում արդեն 8-րդ օրն է, ինչ հերթափոխ են իրականացնում ՇԱԻԲ հրշեջ-փրկարար մասին (ՀՓՄ) կից Տիգրանավանի ջոկի հրշեջ-փրկարարները՝ կապիտան Միքայել Կնյազյանի հրամանատարությամբ: Մ. Կնյազյանը կարևորեց այն, որ համագործակցում են տարածքի համայնքներում ձևավորված հրշեջ-կամավորական ջոկատների հետ, միասին իրականացնում են շուրջօրյա հերթափոխություն:

Հաջորդ հենակետը, որ այցելեցինք, գտնվում է Թովմասարի հյուսիսային մասում՝ այստեղ հայտնի Պաղ աղբյուրի մոտ: ՇԱԻԲ ՀՓՄ-ին կից Բերձորի առաջին պահակային խմբի հրշեջներն են հերթափոխ իրականացնում՝ պետ, լեյտենանտ Արսեն Մովսեսյանի գլխավորությամբ: Այս հենակետում նույնպես տեղեկացրեցին, որ ծառայությունն ընթանում է նորմալ հունով:

Կովսականի բարձրավանդակում տեղակայված հենակետում հերթափոխություն է իրականացվում  ՇԱԻԲ ՀՓՄ-ին կից Կովսականի ջոկի կողմից՝ հրամանատար՝ կապիտան Արմեն Սարգսյան: Այս տարածքում հունձը նոր է սկսվել, սակայն ցանկացած պահի տղաները պետք է պատրաստ լինեն: Իհարկե՝ մինչ հնձի աշխատանքների սկսելը՝ բոլոր ցանքատարածքներում կատարվել են հակահրդեհային մի շարք աշխատանքներ՝ արտեզրերի հերկ, միջդաշտային ճանապարհների բարեկարգում, պայքար փշաթփերի դեմ և այլն, սակայն հասունացած արտերում պետք է շատ զգույշ գործել: Վերադարձին               Ք.Մովսեսյանը տեղեկացրեց, որ մոտակա օրերին ևս 2 հենակետ կստեղծվի Որոտան քաղաքից հյուսիս՝ Որոտան գետի աջափնյա սարահարթում և ավելի հյուսիս՝ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղից հարավ-արևելք՝ Վանոցա գյուղի տարածքում:

Մի քանի օրից հնձի աշխատանքները կիրականացվեն բոլոր ցանքատարածքներում, կաշխատեն կրկնակի քանակով կոմբայններ ու այլ տեխնիկական միջոցներ: Հուսանք՝ բերքահավաքը կավարտվի ժամանակին, անկորուստ և ամենակարևորը՝ անփորձանք»: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search