Artsakhpress

Տնտեսական

Արցախն արևային էներգիայի ոլորտը զարգացնելու լուրջ պոտենցիալ ունի. փոխնախարար

Արցախի վարչապետի հանձնարարականով Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է արևային էներգիայի ոլորտի հնարավորությունների ուսումնասիրություն:

Արցախն արևային էներգիայի ոլորտը զարգացնելու լուրջ պոտենցիալ ունի. փոխնախարար

Արցախն արևային էներգիայի ոլորտը զարգացնելու լուրջ պոտենցիալ ունի. փոխնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս  մասին  «Արցախպրես»-ի   թղթակցի     հետ  զրույցում  ասել  է  Արցախի  Հանրապետության   էկոնոմիկայի փոխնախարար    Տիգրան Գաբրիելյանը:

«Վարչապետը հստակ հանձնարարական է տվել՝ սահմանել ժամանակացույց: Վեցամսյա ժամկետում պետք է մեր մասնագետներն ուսումանսիրեն արևային էներգիայի ոլորտի հնարավորությունները: Ներկայում այդ փուլում ենք, ուսումնաիրություններն ավարտելուց հետո կներկայացնենք կոնկրետ առաջարկներ արևային էներգիայի ոլորտը զարգացնելու համար»,-  ասել   է  Տ. Գաբրիելյանը  և  նշել, որ  Արցախն արևային էներգիայի ոլորտը զարգացնելու լուրջ պոտենցիալ ունի:

Էկոնոմիկայի   փոխնախարարի    խոսքով՝   այժմ քարտեզագրման աշխատանքներն են իրականացվում, տարածքներ են առանձնացվում:

«Ուսումնասիրություններն ավելի կոնկրետ ցույց կտան, թե որ հատվածներում կարող ենք արևային կայաններ տեղադրել: Համոզված եմ, որ բավական մեծ  հնարավորություններ կան ոլորտի զարգացման համար: Ոլորտով հետաքրքվող ներդրողներ կան: Նրանց կոնկրետ հաշվարկներ պետք է ներկայացվեն: Հետևաբար ուսումնասիրություններն ավարտելուց հետո Արցախի կառավարությունը թիրախավորված կաշխատի ներդրողների հետ: Նախարարությունն առաջնային է համարում նաև արևային էներգիայի կարևորության հետ կապված բնակչության հետ աշխատանքը: Այդ ուղղությամբ տեղեկատվական բնույթի աշխատանքներ տարվում են, ու դրանք շարունակվում են: Վարչապետը հանձնարարել է նաև Քաղաքաշինության նախարարությանն ուսումնասիրել նորակառույց շենքերի տանիքներին արևային էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումները տեղադրելու հնարավորությունները: Բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր  կամ ­ հոկտեմբեր  ամիսներին»,-ավելացրել  է  Տ.  Գաբրիելյանը: 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մայոր Լենդրուշ Խաչատրյանն ունի բոլորիս աջակցության կարիքը

Մեկնարկել է Արցախի Հանրապետության  հիշարժան օրերի առթիվ սահմանված պարգևավճարների տրամադրման գործընթացը

Շարունակվում է չորս ամիս ժամկետով՝ 68,000 դրամ աջակցության տրամադրումը

Ազգային ժողովի նախագահն ու պատգամավորները ցավակցական են հղել Էլեոնորա Ավանեսյանի եղբոր ողբերգական մահվան կապակցությամբ

Նախարար Խանումյանը պարզաբանել է պետաջակցության համայնքային ցուցակների անճշտության պատճառները

Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ենթակայության տակ չի կարող լինել․ Արցախի ԱԺ նախագահ

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը և հայտնվել «Կարկառ» գետում. կա զոհ

Թաղավարդում թշնամին ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները

Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Search