Artsakhpress

Ռազմական

Ինչո՞ւ է հակառակորդը կրկին հիշեցնում «ТОС»-ի մասին. մեկնաբանում է Սենոր Հասրաթյանը

Սահմանային իրավիճակի և հակառակորդի կողմից անցակցվող վերջին զորավարժությունների մասին «Արցախպրես»-ը զրուցել է ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ:

Ինչո՞ւ է հակառակորդը կրկին հիշեցնում «ТОС»-ի մասին. մեկնաբանում է Սենոր Հասրաթյանը

Ինչո՞ւ է հակառակորդը կրկին հիշեցնում «ТОС»-ի մասին. մեկնաբանում է Սենոր Հասրաթյանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը:

- Պարո՛ն Հասրաթյան, նախ երկու խոսքով խնդրում ենք մեկնաբանել շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակը:

- Առաջնագծում իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների մշտական վերահսկողության ներքո: Նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո ընկած զարգացումների հետ համեմատած իրավիճակը հանգիստ է: Իհարկե, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր լինում են, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ: Հիմնականում կիրառվում են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, իսկ որոշ դեպքերում էլ՝ ականանետեր: Անհրաժեշտության դեպքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմում են կանխարգելիչ գործողությունների և ճնշում հակառակորդի ակտիվությունը:

- Դատելով Բաքվի լրատվամիջոցների հրապարակումներից, տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմը բավականին հաճախ է անցկացնում տարբեր մակարդակի զորավարժություններ, այդ թվում՝ թուրքական ստորաբաժանումների հետ համատեղ, որոնց ընթացքում կիրառվում են նաև իրենց զինանոցում եղած այնպիսի զինատեսակներ, ինչպիսինք, օրինակ, «ТОС» տիպի հրանետային կայանքներն են: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունը:

- Զորավարժությունը զինված ուժերի մարտավարամասնագիտական պատրաստության բարձրացման կարևոր բաղադրիչներից է, և այն պարտավոր է կիրառել յուրաքանչյուր բանակ: Այլ հարց է, թե տվյալ բանակը որքանով է արդյունավետ օգտագործում նշված բաղադրիչը և ինչ նպատակ է հետապնդում դրանով: Չէի ցանկանա թերագնահատել մեր հակառակորդի կողմից անցկացվող նման միջոցառումները, բայց նաև անհնար է չնկատել դրանց վերաբերյալ անընդհատ շրջանառվող տեղեկատվությունների հաճախականությունը, որից ավելի շատ քարոզչական և, ըստ այդմ, հոգեբանական ներազդեցության տպավորություն է ստեղծվում, քան՝ արդյունավետ գործընթացի:

Ինչ վերաբերում է զորավարժությունների ընթացքում արդիական զինատեսակների կիրառմանը, ապա դա ևս բնական է:Ի դեպ Ադրբեջանը նման զինատեսակներ էր օգտագործում նաև ապրիլյան քառօրյային նախորդած շրջանի զորավարժություններում, սակայն կյանքը ցույց տվեց, որ մի բան է դրանց կիրառումը փորձադաշտում, մեկ այլ բան՝ մարտադաշտում: Այնպես որ մեր համապատասխան ծառայությունները ուշադիր հետևում են հակառակորդի ճամբարում տեղի ունեցող զարգացումներին և ժամանակին կատարում դրանցից բխող անհրաժեշտ քայլեր:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Search