Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են։
Նավթի համաշխարհային գներն աճել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,09%-ով՝ կազմելով 44,50 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն էլ աճել են 0,13%-ով՝ հասնելով բարելի համար 46,98 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: