Artsakhpress

Քաղաքական

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի բարդություններ են ստեղծվել. Դավիթ Շահնազարյան

«Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ի՝ այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում տարբեր թեմաներով փորձագիտական ելույթներ են հնչել:

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի բարդություններ են ստեղծվել. Դավիթ Շահնազարյան

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի բարդություններ են ստեղծվել. Դավիթ Շահնազարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ֆորումի առաջին լիագումար նիստում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը հանդես է եկել «Մեր անվտանգությունը և համաշխարհային անվտանգային սպառնալիքները» թեմայով բանախոսությամբ: Դ. Շահնազարյանի խոսքով՝ Արցախի հիմնահարցը և, առաջին հերթին, դրա ռազմական բաղադրիչը շարունակվում են մեզ համար մնալ առաջնահերթ:

«Այսօր մեր երաշխիքը մեր սահմանների պաշտպանությունն է, և, իմ գնահատականով նոր լայանածավալ պատերազմի հավանականությունը վերջին երեք ամսում մի փոքր նվազել է, բայց ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք: Այստեղ կարևորագույն գործոն կա, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի բարդություններ են ստեղծվել՝ կապված գազային շահերի հետ»,- ասել է Դ. Շահնազարյանը:

Բանախոսն իր խոսքում անդրադարձել է նաև խորհրդարանական դիվանագիտությանը՝ նշելով, որ այն մեծ պոտենցիալ ունի, և հույս ունի, որ խորհրդարանական պատվիրակությունները տարբեր հարթակներում կգործեն համաձայնեցված:

Նիստի վերջում ներկաները հանդես են եկել հարցերով և ելույթներով, որոնք մեծամասամբ վերաբերում էին Ղարաբաղյան հիմնախնդրին, սահմանային լարվածությանը, ներքին և արտաքին այլ մարտահրավերներին:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Ռուս խաղաղապահները Շուշիից Ֆիզուլիի շրջան ճանապարհին ուղեկցել են ադրբեջանցի զինվորականներին

Search