Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն (լուսանկարներ)

ԱՀ էկոնոմիկայի նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 17-ին, Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:

Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն (լուսանկարներ)

Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանն ասել է, որ միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ կատարել երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով և օդապարիկով:

«Միջոցառման նպատակն է Արցախում զարգացնել զբոսաշրջության ոլորտը, բարձրացնել տեղեկացվածությունը Արցախի թեթև ավիացիայի ներուժի մասին, աշխուժացնել երիտասարդական կյանքը, նպաստել երիտասարդության ազատ ժամանցի և առողջ ապրելակերպի կազմակերպմանն ու խրախուսել հետաքրքիր բիզնես նախագծերի իրականացումը»,- ասել է Տ. Չիբուխչյանը:

Տ. Չիբուխչյանի խոսքով՝ շուրջ 30 տոմս գնել են երևանցիները, ովքեր այսօր Ստեփանակերտի օդանավակայանում օգտվում են օդային թռիչքներից. արցախցիներն էլ բավականին հետաքրքրված են, և մեծ քանակով տոմսեր են վաճառվել, քանի որ գործել են բարձր զեղչեր:
ԱՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանն էլ ասել է, որ միջոցառումների նպատակը զբոսաշրջության զարգացումն է: «Մենք ուզում ենք ցույց տալ, որ սա Հայաստանի մի մասն է, որտեղ ընթանում է բնականոն կյանք, երիտասարդությունը զվարճանում է, նաև այն, որ մենք բացի պատմամշակութային զբասաշրջությունից ունենք նաև արկածային տուրիզմ»,- ասել է Ս. Շահվերդյանը:
Աննա Բարսեղյանը, ով ժամանել է Երևանից և արդեն օգտվել է պարապլանից, մեզ հետ զրույցում ասել է. «Բավականին տպավորված եմ և հույս ունեմ, որ առաջիկայում այս ոլորտն էլ ավելի կզարգանա, և մարդկանց մեծ հոսք կնկատվի դեպի Արցախ, ովքեր էլ ինձ նման կհիանան այս հրաշք բնությամբ»:

 

 

 

 

 

Օդապարիկից օգտված Վահե Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ առաջին անգամ է օդապարիկ նստում և պարզապես հիացած է:

Միջոցառման համերգային մասում հանդես են եկել «Շուշվա բենդ», «Nemra» ռոք խմբերը և հայտնի «DJ»-ներ:

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանում շմոլ գազից թունավորվել է չորս բնակիչ

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը նվազել է

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

Հակառակ Ալիեւի կամքին ու քարոզչությանը. Բաքվում ընդդիմության բազմամարդ հանրահավաք է ընթանում

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Որքա՞ն եկամուտ է ունեցել Արցախի ընդդիմադիր պատգամավորը անցած տարում

Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան

Search