ԱՀ էկոնոմիկայի նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 17-ին, Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանն ասել է, որ միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ կատարել երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով և օդապարիկով:
«Միջոցառման նպատակն է Արցախում զարգացնել զբոսաշրջության ոլորտը, բարձրացնել տեղեկացվածությունը Արցախի թեթև ավիացիայի ներուժի մասին, աշխուժացնել երիտասարդական կյանքը, նպաստել երիտասարդության ազատ ժամանցի և առողջ ապրելակերպի կազմակերպմանն ու խրախուսել հետաքրքիր բիզնես նախագծերի իրականացումը»,- ասել է Տ. Չիբուխչյանը:
Օդապարիկից օգտված Վահե Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ առաջին անգամ է օդապարիկ նստում և պարզապես հիացած է:
Միջոցառման համերգային մասում հանդես են եկել «Շուշվա բենդ», «Nemra» ռոք խմբերը և հայտնի «DJ»-ներ: