Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հարաբերական անդորր է:
Արցախի սահմանին հարաբերական անդորր է. Սենոր Հասրաթյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Հակառակորդը երբեմն խախտում է հրադադարի ռեժիմը, սակայն սահմանին հարաբերական անդորր է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Հունիսի 17-ին առավոտյան ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: