Վերջին իրադարձությունները շփման գծում վկայում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսման մասին:
Իրավիճակն առաջնագծում լուրջ գործոն է բանակցային գործընթացն արագացնելու համար. Ալիև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը Բաքվում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
Ալիևը նաև ընդգծել է, որ իրավիճակը շփման գծում «լուրջ գործոն է բանակցային գործընթացի արագացման համար»:
Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը ոչ մեկ անգամ թե այդ երկրի նախագահի, թե արտգործնախարարի մակարդակով հայտարարում են բովանդակային բանակցություններ սկսելու մասին, միևնույն ժամանակ խախտելով հրադադարի ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: