Artsakhpress

Հասարակական

Մի խումբ բուժաշխատողներ մասնագիտական տոնի առթիվ արժանացել են պարգևների

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ այսօր ԱՀ կառավարության շենքում ոլորտի մի խումբ աշխատակիցների հետ հանդիպել է ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:

Մի խումբ բուժաշխատողներ մասնագիտական տոնի առթիվ արժանացել են պարգևների

Մի  խումբ  բուժաշխատողներ մասնագիտական տոնի առթիվ  արժանացել են   պարգևների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ողջունելով ներկաներին  և   շնորհավորելով   բուժաշխատողի  մասնագիտական  տոնի  առթիվ մասնավորապես ասել է. «Մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ դուք՝  բուժաշխատողներդ, մարդկանց վերադարձնում եք ամենաթանկը՝ առողջությունը, հաճախ նաև՝ կյանքը: 

Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտում տարեցտարի իրականացվող բարեփոխումները վկայում են, որ համակարգը եղել ու մնում է երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում. կառուցվում և շահագործման են  հանձնվում նորանոր  բուժհիմնարկներ` վերազինված ժամանակակից սարքավորումներով: Փորձառու բուժաշխատողների շարքերը համալրվում են բժշկական բարդ տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդ մասնագետներով: Այսօր բժշկության առջև ծառացած խնդիրների ուղղությամբ տարվում են աշխատանքներ՝ բարձրացնելու  համար  առողջապահական  համակարգի արդյունավետության մակարդակը, ներդնելու ժամանակակից տեխնոլոգիաներ, և բուժօգնությունը դարձնում առավել մատչելի՝ ուշադրություն  կենտրոնում  պահելով   կադրերի վերապատրաստման  հարցը»:

Բժշկության     բնագավառում  մասնագիտական  կարողությունների  դրսևորման   ու  ձեռք  բերած   հաջողությունների  համար     Բուժաշխատողի օրվա կապակցությամբ  Կարինե  Աթայանը   մի  խումբ  աշխատակիցների  պարգևատրել  է  ԱՀ   վարչապետի   հուշամեդալներով  և  առողջապահության  նախարարության պատվոգրերով:

ԱՀ  վարչապետի  հուշամեդալի  արժանացած  կենսաթոշակառու    բժիշկ  Բորիս   Թորոսյանն    ասել  է.«Ես   անչափ  ուրախ   ու  շնորհակալ  եմ  առողջապահության  ասպարեզում  երկար  տարիների  իմ  և  գործընկերներիս  վաստակը  գնահատելու համար: Տարիներ  ի  վեր  ես  անմնացորդ  նվիրվել  եմ  իմ  ժողովրդին՝    հնարավորինս  ծառայելով նրանց: Պատերազմի  տարիներին, երբ  ուզում  էի  տղաներիս հետ  մեկնել  ճակատ,  ինձ  ասացին,  որ  կարող  եմ  այստեղ  էլ   բուժօգնություն  ցույց  տալ  զինվորներին:  Հիմնարկները  փակ  էին: Ես  ու  իմ   բուժքույրը,   վտանգելով  մեզ,  բացել  տվեցինք  ատամնաբուժական   պոլիկլինիկան  և   ռմբակոծությունների   տակ   սկսեցինք հիվանդներ ընդունել»: 

Իսկ ԱՀ  Շահումյանի  շրջանի  Քարվաճառի  շրջանային   բուժմիավորման    մանկաբույժ,  պատվոգիր  ստացած  Ստյոպա  Սարգսյանն էլ  ասել  է. «Առողջապահության  համակարգի    բուժաշխատողներին ցանկանում   եմ  խաղաղ   և  հանգիստ  աշխատանք: Առողջահաության  բնագավառի  բոլոր  աշխատաողներ, շարունակեք  լինել  հնարավորինս  համբերատար, որովհետ  մեր   ժողովրդի  հոգեբանական  վիճակը  պահանջում  է   նուրբ  մոտեցում: 15  տարի  է,  ինչ  աշխատում  եմ որպես   մանկաբույժ: Մեր   աշխատանքն  սկսել  ենք    շենքային    շատ   վատ  պայմաններում, իսկ  այսօր այդ   առումով  անհամեմատելի  լավացել  է  պայմանները:   Համագործակցությունը  Ստեփանակերտի   բուժհաստատությունների   հետ   բավականին  սերտ  է, և   վերջիններս  պատրաստակամ  են  ամեն  ինչով   աջակցելու: Աշխատանքս  արժևորելու     համար շնորհակալություն  եմ  հայտնում առողջապահության  նախարարությանը»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search