Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում բացվել է Անատոլի Զինևիչի կիսանդրին

Այսօր Ստեփանակերտում՝ Արցախ թաղամասի հարևանությամբ, ԼՂՀ ՊԲ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ- լեյտենանտ, ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Անատոլի Զինևիչի անունը կրող փողոցում բացվել է նրա կիսանդրիի բացման հանդիսավոր արարողությունը։

Ստեփանակերտում բացվել է Անատոլի Զինևիչի կիսանդրին

Ստեփանակերտում բացվել է  Անատոլի Զինևիչի կիսանդրին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ- լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձինք ու զինվորականներ, դպրոցականներ, ռուսական համայնքի ներակայացուցիչներ, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակ են դրել հուշարձանի պատվանդանին՝ հարգանքի տուրք մատուցելով արցախյան ազատամարտի նվիրյալ զորահրամանատարի հիշատակին:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Անատոլի Զինեւիչի ներդրումը մեր հաղթանակների կերտման, պաշտպանության բանակի ստեղծման ու կայացման գործում: Երկրի ղեկավարի խոսքով` մայրաքաղաքի Զինեւիչի անունը կրող փողոցում զորավարի հուշարձանի տեղադրումը նրա հիշատակը վառ պահելու լավագույն միջոցներից է:

Արարողությանը հավուր պատշաճի ներկայացվել է Անատոլի Զինևիչի կենսագրությունն ու Արցախի ազատագրական պայքարում ունեցած մեծ ներդրումը: Զորահրամանատարի զինակից ընկերները նրան բնութագրել են որպես արդարության մարտիկի, ճշմարիտ սկզբունքներ ունեցող ամուր կամքի տեր զինվորականի, ով բարձր էր գնահատում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը: Հուշարձանի բացման պատիվը տրվել է ԼՂՀ ռազմական գերատեսչության ղեկավար Մովսես Հակոբյանին և Արցախի ռուսական համայնքի նախագահ Գալինա Սոմովային:

Այնուհետև օրհնանքի ու գնահատանքի խոսք է ասել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ հուշարձանը համարելով հայ ժողովրդի երախտագիտության արտահայտություն իր մեծ բարեկամին: Հուշարձանի բացման առթիվ Արցախի ժողովրդին և իշխանություններին ուղղված երախտիքի խոսք է ասել նաև Գալինա Սոմովան: Ա. Զինևիչի կյանքին ու մարտական ուղուն նվիրված գրական-գեղարվեստական ծրագրով հանդես եկան մայրաքաղաքի N1 դպրոցի աշակերտները: Միջոցառումը եզրափակվել է ԼՂՀ ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր շքերթով: Նշենք նաև, որ երջանկահիշատակ զորավարի հուշարձանը կերտել է արցախցի անվանի քանդակագործ Ալբերտ Հարությունյանը:

Անատոլի Վլադիմիրովիչ Զինևիչը ծնվել է 1932թ. նոյեմբերի 20-ին, Ուկրաինայի Պրոսկուրով քաղաքում: Ավարտել է ԽՍՀՄ ԶՈՒ Պրոսկուրովի տանկային ուսումնարանը (1953), Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1972) և բարձրագույն ղեկավար կազմի ակադեմիական դասընթացները (1975)։ 1953-75–ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Հեռավորարևելյան և Լենինգրադի զինվորական շրջաններում։ 1975-78-ին՝ ռազմական խորհրդական Սոմալիում և Եթովպիայում, 1980-87-ին՝ Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ 47-րդ բանակի օպերատիվ վարչության պետի տեղակալ, 1987-90-ին՝ ՀԽՍՀ-ում տեղակայված 7-րդ բանակի օպերատիվ բաժնի պետ։ 1992-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, 1992-97-ին՝ ԼՂՀ ՊԲ գլխավոր շտաբի պետ:

Մահացել է 2000թ-ի օգոստոս 1-ին՝ Երևանում. աճյունը հանգչում է Ռուսաստանի Կովրով քաղաքում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search