Artsakhpress

Քաղաքական

ՄԱԿ-ին անհանգստացնում է իրավիճակը ԼՂ շփման գծում. Կառույցը բանակցությունների կոչ է անում

ՄԱԿ-ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհանգստությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ:

ՄԱԿ-ին անհանգստացնում է իրավիճակը ԼՂ շփման գծում. Կառույցը բանակցությունների կոչ է անում

ՄԱԿ-ին անհանգստացնում է իրավիճակը ԼՂ շփման գծում. Կառույցը բանակցությունների կոչ է անում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։   

«Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2017 թվականի հունիսի 19-ի հայտարարությունը՝ տարածաշրջան կատարած վերջին այցից հետո:  Մենք կիսում ենք համանախագահների անհանգստությունը հրադադարի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք հանգեցրել են ողբերգական զոհերի շփման գծում:

Մենք կրկնում ենք նրանց հորդորը կողմերին՝ խուսափելու հետագա էսկալացիայից և դիտարկելու այնպիսի միջոցներ, որոնք կարող են նվազեցնել լարվածությունը: Մենք նաև միանում ենք համանախագահներին՝ կոչ անելով կողմերին կրկին մասնակցել բանակցություններին՝ բարեխղճորեն և քաղաքական կամքով»,- նշել է Հաքը՝ ավելացնելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել նման ջանքերին, եթե դա անհրաժեշտ է:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Ռուս խաղաղապահները Շուշիից Ֆիզուլիի շրջան ճանապարհին ուղեկցել են ադրբեջանցի զինվորականներին

Search