Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարել է, որ մի քանի օրվա ընթացքում կհայտարարվի Մոսուլի ազատագրման մասին:
Իրաքի վարչապետը խոստացել է Մոսուլն ազատագրել մի քանի օրվա ընթացքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հաղորդում է Al Samuria հեռուստաընկերությունը:
«Դա մի քանի օրվա հարց է, մենք կհայտարարենք Մոսուլն ամբողջությամբ ազատագրելու մասին»,- ասել է ալ-Աբադին:
Մոսուլն «Իսլամական պետություն»-ից ազատագրելու օպերացիան շարունակվում է 2016 թվականի հոկտեմբերից՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օժանդակությամբ: Իրաքյան զինվորականները նախ ազատագրել են քաղաքի արևելյան հատվածը, այնուհետև ընթացիկ տարվա փետրվարին անցել արևմտյան հատվածի ազատագրման օպերացիային: